«Իրանցիների հիմնական նպատակը պատերազմը հենց այս պահին կանգնեցնելը չէ»․ Վարդան Ոսկանյան
![]() 121 Այսօր, 21:18 Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեզանում քիչ է խոսվում այն մասին, թե որոնք են այս պատերազմում Իրանի նպատակները։ Որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, իրանցիների հիմնական նպատակը պատերազմն հենց այս պահին կանգնեցնելը չէ։ Իրանի գրեթե բոլոր բարձրաստիճան ռազմաքաղաքական գործիչներն այս կամ այն ձևակերպմամբ գլխավոր այդ նպատակը նախանշում են՝ որպես ոչ թե հենց այս պատերազմի ամեն գնով դադարեցում, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը։ Ըստ այդմ՝ իրանական ռազմավարությունը միտված է հասնելու այնպիսի արդյունքի, երբ ԱՄՆ-ը և Իսրայելը կհասկանան, որ Իրանի դեմ պատերազմելն անիմաստ է, անօգուտ և վտսնգավոր։ Մեկ այլ հեռագնա ածանցյալ նպատակ նույնպես կա՝ ցույց տալ տարածաշրջանի արաբական երկրներին, որ ԱՄՆ-ի ռազմակայանների առկայությունը ոչ թե պաշտպանում է այդ երկրները, այլ դրանք դարձնում ռազմական թիրախ, ուստի ավելի արդյունավետ կլինի տարածաշրջանային ուժերով ապագա համատեղ անվտանգության համակարգի ստեղծումը։ Որքանով Իրանը կհասնի իր հիմնական և ածանցյալ նպատակներին դժվար է ասել, բայց որ նախանշված ուղղություններով իրանցիներն անում են հնարավորը, իսկ երբեմն նույնիսկ անհնարին թվացողը, արդեն իսկ ակներև է»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

Պուտինը և Խամենեին հնարավոր է հանդիպեն Թեհրանում կայանալիք գագաթնաժողովում
9122:22
«Փաշինյանի «առաջնորդությամբ» ՀՀ-ն ճահճացել է ծայրահեղականությունների «փոսում»»․ Հակոբ Բադալյան
8721:30
«Իրանցիների հիմնական նպատակը պատերազմը հենց այս պահին կանգնեցնելը չէ»․ Վարդան Ոսկանյան
11721:18
«Նիկոլ Փաշինյանն ամենամեծ վտանգն է՝ պատերազմ սկսելու տեսանկյունից»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
12920:54
««Խաղաղություն» բառն ամենաշատ կիրառողը թշնամի է խաղաղություն գաղափարին»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
10820:36
«Եթե Ալիևը համաձայնվի երաշխիքների հետ, Փաշինյանը զանգելու է, ասի՝ ի՞նչ ես անում»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
17220:12
«Սա քարոզչական խաղաղություն է, և Նիկոլ Փաշինյանին պետք չեն երաշխիքներ»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
12820:00
Հայտարարվել է, թե որքան ժամանակով փակ կլինի Իրանի օդային տարածքը
21519:57
