Ալեն Սիմոնյանը զանգահարում է Հովհաննես Ազոյանին
![]() 374 Շաբաթ, 14 մարտի, 2026 թ., 14:18 Tete A Tete-ի եթերում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսելով դերասան Հովհաննես Ազոյանի հետ հարաբերությունների մասին՝ ասաց, որ, անկախ ամեն ինչից, նրանք ընկերներ են, ունեն լավ հարաբերություններ, հարգում ու սիրում է նրան։ Հաղորդման ժամանակ Ալեն Սիմոնյանը նաև զանգահարում է Ազոյանին ու փոխանցում վերոնշյալ խոսքերը, ինչին ի պատասխան դերասանը նշում է․ «Չգիտեմ՝ ինչ ասեմ․․․ Ես քաղաքացի եմ, դու՝ իշխանության անդամ, հետևաբար մեր ընկերությունը երբեք չի օգտագործվում ի նպաստ ինձ կամ ի նպաստ քեզ, ինքը պետք է օգտագործվի ի նպաստ մեր երկրի»։ Սիմոնյանն արձագանքում է․ «Ամենալավ պատասխանն էր, որ կարող էիր տալ»։ «Ավելի լավ պատասխաններ էլ ունեմ, ուղղակի․․․»,- ասում է Ազոյանը։ ԱԺ նախագահը կատակում է․ «Ես էլ մեր նկարներն ունեմ, կհրապարակեմ»։ |

Զոհված զինծառայողի մորը 1.5 տարի առաջվա միջադեպի համար տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին (տեսանյութ)
5313:30
«Հուսանք՝ իշխանությունը կազատի վարորդներին ապօրինի պահանջներից»․ Քրիստինա Վարդանյան
9413:12
«ՀՀ 3-րդ նախագահի ուղերձում նշված չէին ևս երկու ճակատագրական սխալներ»․ Հովհաննես Իշխանյան
7913:06
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7512:54
«Չեմ պատկերացնում մի ընտանիք, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6012:52
«Ալե՛ն Սիմոնյան, հորդ տնից չես բերել Աժ շենքն էլ, մեջի դահլիճն էլ»․ Արսեն Ղուկասյան (տեսանյութ)
11712:42
«Բաքվում դատապարտված մարդն ավելի համարձակ է, քան ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող անձը»․ Մանե Թանդիլյան
13312:06
«Բա որ խաղաղություն բերող էիր, ինչո՞ւ այս պատերազմը բերեցիր»․ անհետ կործի հարազատ (տեսանյութ)
15911:54
