Իրանում Ատրպատականի Հայոց Թեմն իրավիճակի մասին հաղորդագրություն է տարածել
![]() 102 Այսօր, 00:24 Իրանում ՀԱԵ Ատրպատականի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել. «ԱՊԱՀՈՎԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄՈՒՄ Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ շղթայազերծւած պատերազմի առաջին օրւանից, նախագահութեամբ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեանի, Թեմական խորհուրդը, ինչպէս նաեւ Ուրմիոյ Գործակալական խորհուրդը նախազգուշական քայլերի ձեռնարկեցին, նախ դադարեցնելով ե'ւ Թաւրիզիում ե'ւ Ուրմիայում եկեղեցական արարողութիւնները եւ ազգային նախապէս որոշւած ձեռնարկները, ապահովական առումով։ Նշենք, որ երկու քաղաքների հայոց Ազգային դպրոցները համացանցով շարունակում են իրենց դասաւանդութիւնները։ Թեմական խորհուրդը ցուցաբերելով նաեւ շտաբի անձնւէր պատրաստակամութիւնը, միշտ հետաքրքրւում է այն պայթումների հետեւանքով, երբ հայկական շրջանների մօտակայքում են տեղի ունենում։ Նշենք, որ Ազգային առաջնորդարանը պատերազմի սկզբից մինչեւ օրս, չի դադարեցրել իր աշխատանքը։ Ցարդ մօտակայ ուժեղ պայթումներից ցնցւած պատուհանների ապակիներից բացի այլ վնասներ չի կրել համայնքը, մանաւանդ 10 Մարտ 2026֊ի միջօրէին Թաւրիզի բանակատեղիում տեղի ունեցած օդանաւային հարւածների ընթացքում։ Ի դէպ ասենք նաեւ, որ հակառակ ապահովական ներկայ անբաղձալի դրութեան, Թեմիս Մելիք Թանգեան թանգարանի բարեզարդման աշխատանքները չեն դադարեցւել, մաղթելով որ պատերազմի բաղձալի դադարից յետոյ կը վերաբացւեն դռները, եւ դրա յարկի տակ կը հիւրընկալւեն բոլոր այցելուները։ Յայտնենք նաեւ, որ Սրբազան հայրը եւ Թեմական խորհուրդը մնայուն կապի մէջ են Թեմի վանքերի պահապանների հետ, ստուգելու հնադարեայ վանքերի իրավիճակը, որոնք ցարդ անվնաս են եւ մնայուն հսկողութեան ներքոյ։ Առաջնորդ Սրբազանը իր յարատեւ աղօթքով զօրակցում է Թեմիս բոլոր զաւակներին, Աստծուց խնդրելով անփորձանք պահպանել համայն Իրանի ժողովրդին, որոնց շարքին մանաւանդ հայ ժողովրդի թանկագին զաւակներին։ ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ |

Իրանում Ատրպատականի Հայոց Թեմն իրավիճակի մասին հաղորդագրություն է տարածել
9900:24
«Իշխանափոխությունը մնում է թիվ 1 առաջնային ծրագիրն ու նպատակն ինձ համար». Բագրատ Սրբազան
9600:00
«Նեթանյահուն, որպեսզի հերքի իր՝ սպանված լինելու լուրերը, սուրճ խմեց տեսախցիկի առջև». Վարդան Ոսկանյան
150Երեկ, 23:36
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
138Երեկ, 22:48
Ալի Խամենեին վախենում էր որդու՝ իշխանության գալուց. #CBS_News
288Երեկ, 22:30
Ինչո՞ւ է Ադրբեջանը 6 տարի փակ պահում իր ցամաքային սահմանները. #BBC
206Երեկ, 22:04
«Պարսիկները հայրենիքը փողով չեն վաճառում». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
183Երեկ, 21:12
Հայկական լեռների հնագույն արվեստը. ժայռապատկերներ (տեսանյութ)
126Երեկ, 20:42
