Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ազգային ինքնության մեծ գիտակները ո՞նց կբացատրեն». Արման Եղոյան

«Ազգային ինքնության մեծ գիտակները ո՞նց կբացատրեն». Արման Եղոյան
29
Այսօր, 14:24

ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ազգային ինքնության մեծ գիտակները ո՞նց կբացատրեն այն հանգամանքը, որ 1994 թվականին հրապարակված Սահմանադրության նախագծով Հայաստանի Հանրապետության սահմանադիր էր հռչակվում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և ոչ՝ հայ ժողովուրդը։
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող այդ ո՞ր ուժերն ու նրանց այդ ո՞ր սպասարկուներն էին սրտնեղել, որ դուրս են մնում ՀՀ սահմանադիրների շարքից և ովքեր վերջին հաշվով ստիպեցին Լևոն Զուրաբյանին և Արամ Մանուկյանին ընդլայնել ՀՀ սահմանադիրների շրջանակը՝ հասցնելով այն մինչև մարդկանց, որոնք երբեք Հայաաստանում չեն եղել ու Հայաստանի տեղն էլ չգիտեն անգամ»:

Աղբյուրը`   Արման Եղոյան