«Օղակը սեղմվում է». Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը՝ ՀՀ դատավորների միության՝ «Դատական իշխանության անկախությանն սպառնացող նախաձեռնություն» վերնագրով հայտարարության վերաբերյալ. «Հայտարարությունը, թերևս ամենալուրջ փաստաթուղթն է, ուղղված Նիկոլ Փաշինյանի սողացող դիկտատուրայի դեմ։ Փաստաթուղթ, որը ոչ միայն կարող է իրադրություն փոխել, այլև, վերջապես, նպաստել նրա հաստատած դաժան լծից ազատվելու հրամայականին։ Մի բան, որ տարիներ ի վեր չի հաջողվել ընդդիմությանը։ Չեմ կասկածում, որ միջազգային պատկան մարմինները ամենայն լրջությամբ կարձագանքեն Հայաստանի դատավորների միության սպառիչ հայտարարությանը։ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ։
Հայաստանի ժուռնալիստների և դատավորների միությունների հայտարարությունները շրջադարձային երևույթներ են, որոնց ազդեցությունը շուտով կզգացվի։ Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ։ Օղակը սեղմվում է։ Ուրախալի է նշել, որ այս երկու հայտարարությունները մեր հասարակության հասունության ցուցանիշն են։ Ուստի, պետք է հպարտանանք, որ այսպիսի քաջասիրտ լրագրողներ և դատավորներ ունենք»:

«Ռուսաստանը կանի անհրաժեշտ ամեն ինչ՝ հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու համար»․ Պեսկով
3615:01
«Մարդամեկը նեղվում էր Արթուրի գրառումներից»․ Տիգրան Աթանեսյան (տեսանյութ)
2014:54
«Սա մեր ժողովրդի ինքնասիրությունն ու արժանապատվությունը վիրավորող փաստաթուղթ է». Արամ Մանուկյան (տեսանյութ)
3414:42
Արթուր Դանիելյանի գործով դատական առաջին նիստը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4814:36
«Եթե Վարդապետյանը գա ձեր խմբակցության ղեկավարի հետևից, որոշման փոփոխություն կլինի՞»․ հարց՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)
5014:30
«Ազգային ինքնության մեծ գիտակները ո՞նց կբացատրեն». Արման Եղոյան
5114:24
«Իշխանությանը 6 ձայն տալու հեռանկար չկա․ գործընկերներիս վրա վստահ եմ»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6514:18
«Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է իմ հրապարակմանը»․ Նաիրի Հոխիկյան
6114:12