Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է իմ հրապարակմանը»․ Նաիրի Հոխիկյան

«Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է իմ հրապարակմանը»․ Նաիրի Հոխիկյան
19
Այսօր, 14:12

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնապես արձագանքել է նոյեմբերի 24-ի իմ հրապարակմանը՝ միջազգային անձնագրերում Ստեփանակերտի և Արցախի այլ բնակավայրերի մասին նշումների առումով։
Հիշեցնեմ, որ Եվրոմիության անդամ Հունաստանը իր քաղաքացի արցախցիների անձնագրերում «ծննդավայր» հատվածում գրում է «Ստեփանակերտ»՝ այդկերպ բացահայտելով ՀՀ կառավարության կեղծիքը, թե իբր միջազգային պահանջ է արցախցիների անձնագրերում ծննդավայր դաշտում նշել Ադրբեջան։
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված հայտարարության համաձայն՝ այդ երկրի ԱԳՆ-ն պատրաստվում է դիմել Հունաստանի կառավարությանը և պահանջել ջնջել Արցախի մասին հիշատակումը, մինչդեռ միջազգային որևէ փաստաթղթում չկա այդպիսի իրավական սահմանում, և յուրաքանչյուր երկիր ինքը կարող է որոշել՝ ինչպես նշել։
Եթե Ադրբեջանը պետական բարձր մակարդակով խուճապի է մատնվել, նշանակում է՝ մենք ճիշտ ճանապարհին ենք։ Սիրելի արցախցիներ, կարծում եմ, ոչ մի կերպ պետք չի վերցնել «Ադրբեջան» գրությամբ կենսաչափական անձնագրերը և նույնիսկ դատական կարգով պետք է հասնել միջազգային իրավունքի հաստատմանը, որով անձնագրերի «ծննդավայր» բաժնում կնշվի Ստեփանակերտ կամ Արցախ կամ Հայաստան, բայց ոչ երբեք Ադրբեջան»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան