Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում»․ Բայրամով

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում»․ Բայրամով
28
Այսօր, 14:01

«Լիտվացի գործընկերոջս մանրամասն տեղեկացրել եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների, այս համատեքստում դրանց զարգացման դինամիկայի, ինչպես նաև վաշինգթոնյան գագաթնաժողովից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին»: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նա հայտնել է, որ կողմերը քննարկել են խաղաղության գործընթացի ամրապնդմանը նպաստող զարգացումները։