Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կբարձրանա
![]() 223 Երկուշաբթի, 16 մարտի, 2026 թ., 07:12 Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 16-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին կդիտվի մերկասառույց։ Երևան քաղաքում՝ Մարտի 16-ին, 17-ի գիշերը, 20-ին սպասվում է անձրև։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում՝ Մարտի 16-ին, 17-ի գիշերը, 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 16-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։ Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։ |

Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին
3910:36
ԻՀՊԿ-ն հրապարակել է Հորմուզի նեղուցում կոնտեյներային նավերի կալանման տեսանյութը (տեսանյութ)
9310:30
«Նիկոլ Անհողի շարասյանը կնախանձեն նույնիսկ աշխարհի հզորները»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
7710:18
Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
15208:30
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդ
21700:42
Ամերիկյան երրորդ ավիակիրը կարող է ժամանել Մերձավոր Արևելք
26600:39
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
16600:24
Թրամփը փորձել է մուտք ստանալ միջուկային կոդերին
38000:20


