«ՀՀ առաջին նախագահի առանձնատան հոսանքազրկումը տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով». հայտարարություն

iLur-ը հայտնում է. «Սույն թվականի մարտի 15-ի ժամը 13։00-ից հոսանքազերծվել են ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը և գրասենյակը։ Բնականաբար, խափանվել է նաև ջրամատակարարումը։ Նախագահի թիկնազորի տասնյակ զանգերին ՀԷՑ-ից պատասխանել են. «Մեկ ժամից կմիացնենք»։ Անցել են տասնյակ մեկժամեր, բայց այդպես էլ մինչ այժմ ոչինչ չի փոխվել։ Մինչդեռ, առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով։ Ի՞նչ է նշանակում նախագահի նկատմամբ կիրառված և շարունակվող այս տմարդի դրսևորումը։ Միայն մեկ բան. հոսանքազրկումը, հաստատաբար, տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով։ ՀԷՑ-ը չէր համարձակվի դիմել այդպիսի ստորության, առանց հրահանգի։ Ավելացնենք, որ մինչ այս պահը նախագահի առանձնատան և գրասենյակի հոսանքի ու ջրի մատակարարումը վերականգնված չէ։
Սա ոչ թե սովորական վթար է, այլ Առաջին նախագահի և նրա ընտանիքի հանդեպ կիրառված և չդադարող սադիզմի դրսևորում»:

«Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, թե ինչ արդյունքների է բերում քաղաքական մաքրած դաշտը». Լիաննա Խաչատրյան
3722:12
Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Բոլսոնարոն փախել է Արգենտինա
12021:25
«Քո ժողովուրդը հիշում է քեզ՝ որպես կենդանի խիղճ, որը չի լռում, երբ հայրենիքն է ցավում»․ Անի Խաչատրյան
5421:00
Պուտինը հանդիպել է Իրանի նախագահի հետ
9920:37
Telegram և WhatsApp հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ ԲԸՏՄ տեսչական մարմնի ղեկավարի անունից
6020:30
«Այսօր Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն». Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
8519:18
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի գնա զիջումների Դոնբասի հարցում
16819:00
«Ադրբեջանը կայուն և լավ գործընկեր է Ռուսաստանի համար». Պուտին
12018:13