Երկուշաբթի, 16 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Վերջին տարիներին տնային կալանքը դարձել է smart բռնաճնշումների գործիք»․ Կարեն Վրթանեսյան

«Վերջին տարիներին տնային կալանքը դարձել է smart բռնաճնշումների գործիք»․ Կարեն Վրթանեսյան
121
Այսօր, 14:18

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլապետությունը շարունակում է տնային կալանքներն օգտագործել՝ որպես քաղաքական հակառակորդների «ձեռքերը կապելու», քննադատներին լռեցնելու գործիք։
Պետք է անընդհատ հիշեցնել հանրությանը, որ տնային կալանքը նույնպես կալանք է, իսկ քաղաքական մոտիվներով տնային կալանքի տակ հայտնված մարդիկ քաղբանտարկյալներ են։
Վերջին տարիներին տնային կալանքը դարձել է, այսպես կոչված, smart («խելացի», կետային, ծածուկ) բռնաճնշումների գործիք, որով նիկոլապետությունը կարողանում է որոշ ժամանակով արդյունավետ կերպով լռեցնել քաղաքական գործիչներին, ակտիվիստներին։
Հիշեցնեմ, որ քաղաքագետ, դասախոս և քաղաքական գործիչ Խաչիկ Գալստյանին կալանավորել էին դեկտեմբերի 30-ին։ Փետրվարի 26-ից նրան բանտից տեղափոխել են տնային կալանքի տակ։ Ու նա շարունակում է մնալ քաղբանտարկյալ։
Ազատությո՛ւն Խաչիկին և բոլոր քաղբանտարկյալներին»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան