«Եթե իմ տղան շարունակի մնալ բանտում, ես չեմ դիմանա»․ կալանավորվածի հայր
![]() 326 Երկուշաբթի, 16 մարտի, 2026 թ., 15:36 Արտաշատում 2024թ․ վիճաբանության ժամանակ սպանված 15-ամյա Ռուբեն Ռուբենյանի սպանության գործով ձերբակալված Տիգրանի և Արմանի հարազատներն ու մյուս սպանվածի՝ Արտակ Մաթևոսյանի հարազատներն այսօր հավաքվել էին Արտաշատի մարզային դատախազության շենքի դիմաց՝ պահանջելով մեղադրող դատախազից ապահովել գործի պատշաճ ու լիարժեք քննություն։ Ըստ նրանց՝ քննիչն իրականացրել է թերի, բացթողումներով լի նախաքննություն, ինչի հետևանքով արդեն մեկուկես տարի է կալանավորված են անմեղ տղաներ։ «Եթե դատաքննության արդյունքներով կհիմնավորվի, որ նրանք արդար են, առաջինը ես մեղադրանքից կհրաժարվեմ։ Գործը դատարանում է, իրականացվում է դատաքննություն, դատալսումներ, եթե ինչ-որ դիտողություն կամ առարկություններ ունեք, կարող եք դատարանում բարձրաձայնել»,- հարազատների հետ հանդիպման ժամանակ ասել է դատախազ Ռշտունին։ «Տատիկն ասում է՝ 2 րոպե շուտ գայի, ամեն ինչ կտեսնեի։ Տատիկի ցուցմունքով մարդ եք պահում բերդում, նա իր բերանով ասում է, որ դեպքի վայրում չի եղել։ Արտակի ավտոյի բագաժնիկում 2 հատ փայտի կտոր եք հայտնաբերել, պարոն Պողոսյանը դրանք դարձրել էր եսիմ ինչ։ Ձեր տարած քննությունն ու դատավարությունը չեք զգո՞ւմ, որ իմաստ չունի»,- դիմելով դատախազին՝ ասել է կալանավորվածներից Արմանի հայրը։ «Իմ անմեղ տղան, որ հիմա գտնվում ա բերդում, ո՞վ է պատասխան տալու։ Դուք չեք զգո՞ւմ, որ ձեր վարած դատավարությունով չեք թողնում որ մենք քնենք, ես չեմ կարողանում քնել, որ իմ անմեղ տղան հիմա բերդում է, իսկ ես իմ տան մեջ պառկած եմ։ Եթե իմ տղեն էլի մնաց բանտում, ես չեմ դիմանա»,- շարունակել է հայրը։ |

«Պետք է ունենանք պատշաճ պետական մտածողություն՝ ժամանակակից հայկական պետության հիմքը դնելու համար»․ Վահե Հովհաննիսյան
6603:06
«Դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների վայրագությունները»․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)
210Երեկ, 23:42
«Քանի քվեարկության օրը մոտենում է, իշխանության գործողությունները դառնալու են ավելի ագրեսիվ». Տիգրան Աբրահամյան
118Երեկ, 22:30
«Փորձում են անցյալը ներկայացնել որպես անընդունելի շրջան, որպեսզի իրենց ստեղծած ներկան ողբերգականությամբ չերևա». Շիրազ Խաչատրյան
158Երեկ, 22:12
Իրավապահ համակարգը «համար մեկ պատրաստության» է բերվել․ ի՞նչ հրահանգ են ստացել
157Երեկ, 21:54
«Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով». ՀՀ ԱԳՆ
129Երեկ, 20:42
«Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
174Երեկ, 19:48
«Կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետևում». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
226Երեկ, 19:14
