Երկուշաբթի, 16 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Իլհամ Ալիևը շտապեցնում է ՀՀ նոր սահմանադրության ընդունումը». Ոսկան Սարգսյան

«Իլհամ Ալիևը շտապեցնում է ՀՀ նոր սահմանադրության ընդունումը». Ոսկան Սարգսյան
121
Այսօր, 14:48

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իլհամ Ալիևը շտապեցնում է նոր սահմանադրության ընդունումը.
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել ՔՊ-ի վարչության նիստում, ինչպես նաև կուսակցության խորհրդարանական խմբակցությունում։
Նախարարը հավելել է, որ դրա հրապարակման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը մտավախություն ունենալով, որ հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն որպես իշխանություն չեն վերարտադրվի, նրանց շտապեցնում է ընդունել նոր սահմանադրությունը, որտեղ չկա Հայաստանի Անկախության հռչակագիրը»: