«Նվագախումբը փոխել է երաժշտությունը, հիմա ես եմ». Ռուզաննա Խաչատրյան
![]() 290 Երկուշաբթի, 16 մարտի, 2026 թ., 16:54 «Ինչպես գիտեք, 2018-ից առ այսօր, բազամթիվ դրվագներով Սեյրան Օհանյանը այս է տարել, այն է տարել... Ինչպես տեսնում եք՝ նվագախումբը փոխել է երաժշտությունը, հիմա՝ Ռուզաննա Խաչատրյանն է»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասել է Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը: Հարցին՝ սա քաղաքական հետապնդո՞ւմ եք համարում, պատասխանել է՝ միանշանակ: Հիշեցնենք՝ մեղադրական եզրակացության մեջ նշված է․ «Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի և Կարինե Մարգարյանի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը, կազմակերպել եւ ղեկավարել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը, որը դրսևորվել է այդ գույքերն ապօրինի օտարելով, ինչպես նաև՝ 2022 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա թվով 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը»։ |

«Եթե ասելիք ունի, հապաղելու իրավունք չունի»․ Տիգրան Աբրահամյան
4010:42
Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին
6510:38
«Առաջարկում ենք՝ քննարկումը կայանա բաց, ուղիղ հեռարձակմամբ»․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
7110:24
«Դոլարային միլիոնատեր տղա ես, ինչո՞ւ ես կզում ազգակործան պատուհասի առաջ»․ Անի Կաղինյան
11209:54
Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»․ «Հրապարակ»
10209:06
Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ»
14209:00
Սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
10508:24
«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
18202:06
