«Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին». Սուրեն Սուրենյանց
![]() 222 Երկուշաբթի, 16 մարտի, 2026 թ., 22:00 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին Վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավը, ըստ էության, հայտնվել է փակուղում: «Տիրադավ» անվանումը ստացած հոգևորականների խմբից արդեն դուրս են գալիս ազդեցիկ դեմքեր. Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանն, իր կամոք, ազատվել է պաշտոնից և կոչվել հանգստի։ Ավելի վաղ այդ խմբից հեռացել էր նաև Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդը՝ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Սակայն ես հեռու եմ այն մտքից, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է իր հակաեկեղեցական և հակասահմանադրական քաղաքականությունից։ Ավելի հավանական է մեկ այլ բացատրություն․ իշխանության քաղաքական առաջնահերթությունները պարզապես փոխվել են։ Այս փուլում Փաշինյանը ամբողջությամբ կենտրոնացած է ընտրական քարոզարշավի վրա՝ փորձելով նվազեցնել այն ճակատները, որոնք կարող են խլել նրա քաղաքական և վարչական ռեսուրսները։ Ստեղծված իրավիճակը, սակայն, բացահայտում է ավելի խորքային խնդիր։ Իշխանության ռեսուրսները ակնհայտորեն սահմանափակ են։ Փաշինյանն, ըստ էության, չի կարողանում արդյունավետ կառավարել միաժամանակ մի քանի ծանր քաղաքական գործընթաց՝ եկեղեցու հետ հակամարտություն, արտաքին քաղաքական լարված միջավայր և ընտրական պայքար։ Այս հանգամանքը ինքնին խոսուն քաղաքական ազդակ է։ Երբ իշխանությունը ստիպված է լինում նահանջել իր իսկ բացած քաղաքական ճակատներից մեկում՝ կենտրոնանալու մյուսի վրա, դա արդեն վկայում է նրա սահմանափակ հնարավորությունների մասին։ Այդպիսի իրավիճակում իշխանությունը աստիճանաբար կորցնում է նախաձեռնությունը և անցնում է պաշտպանական մարտավարության։ Նման պայմաններում շատ բան կախված է ընդդիմությունից։ Եթե ընդդիմադիր ուժերը կարողանան վարել գրագետ, բովանդակային և կազմակերպված քարոզարշավ, ապա իշխանությունը կարող է հայտնվել քաղաքական փակուղում։ Այդ իրավիճակում իշխանությունն այլևս չի թելադրի քաղաքական օրակարգ, այլ ստիպված կլինի արձագանքել իրադարձություններին, ընդդիմության օրակարգերին։ Սկզբունքային հարց է՝ արդյո՞ք ընդդիմությունը կկարողանա օգտվել ստեղծված հնարավորությունից և իշխանության ռեսուրսային սահմանափակումը վերածել իրական քաղաքական փոփոխության հնարավորության»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Պետք է ունենանք պատշաճ պետական մտածողություն՝ ժամանակակից հայկական պետության հիմքը դնելու համար»․ Վահե Հովհաննիսյան
9903:06
«Դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների վայրագությունները»․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)
216Երեկ, 23:42
«Քանի քվեարկության օրը մոտենում է, իշխանության գործողությունները դառնալու են ավելի ագրեսիվ». Տիգրան Աբրահամյան
122Երեկ, 22:30
«Փորձում են անցյալը ներկայացնել որպես անընդունելի շրջան, որպեսզի իրենց ստեղծած ներկան ողբերգականությամբ չերևա». Շիրազ Խաչատրյան
163Երեկ, 22:12
Իրավապահ համակարգը «համար մեկ պատրաստության» է բերվել․ ի՞նչ հրահանգ են ստացել
161Երեկ, 21:54
«Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով». ՀՀ ԱԳՆ
131Երեկ, 20:42
«Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
176Երեկ, 19:48
«Կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետևում». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
228Երեկ, 19:14
