Իրանն ԱՄՆ-ին սպառնում է նոր Վիետնամով ցամաքային հարձակում սկսելու դեպքում

ԱՄՆ-ի կողմից Իրան զորքեր ուղարկելը կհանգեցնի Վիետնամում նրանց հետ տեղի ունեցածին նման հակամարտության, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն։
Երկուշաբթի օրը Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի Խարգ կղզու գրավման հարցը, ինչը կպահանջի ԱՄՆ-ի ռազմական դեսանտի իջեցում։ Նույն օրը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային հրամանատար Ալիռեզա Թանգսիրին ընդգծել է, որ ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը Խարգի վրա, որտեղ գտնվում է Իրանի ամենամեծ նավթային տերմինալը, զգալիորեն կազդի նավթի գների վրա։ «Պարզապես նայեք, թե ինչ տեղի ունեցավ Վիետնամում», - պատասխանել է Խատիբզադեն Sky News-ի հաղորդավարի հարցին այն մասին, թե ինչ կպատահի, եթե ԱՄՆ-ի ծովային հետևակներն իջնեն Իրանի տարածքում։
Դիվանագետը նշել է, որ զորքերի նման տեղակայումը կհակասի միջազգային իրավունքին։ «Ես հույս ունեմ, որ... նրանք (ԱՄՆ-ն - խմբ.) կհասկանան, որ նրանք, ովքեր իրենց ներքաշել են այս պատերազմի մեջ, կարող են իրենց ներքաշել ճահճի մեջ»,- հավելել է փոխնախարարը։

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
9911:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
20311:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
9410:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10609:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
9609:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
10809:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
9108:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
15100:54