Կրքերը չեն հանդարտվում․ գիտաշխատողները Ժաննա Անդրեասյանից հստակեցումներ են պահանջել. «Հրապարակ»
![]() 266 Երեքշաբթի, 17 մարտի, 2026 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի խումբ աշխատակիցներ երեկ հանդիպել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ՝ ճշգրտումներ անելու իրենց հետագա գործունեության և ճակատագրի հետ կապված։ Գրել էինք, որ տնօրենի պաշտոնից Էդիտա Գզոյանի սկանդալային հեռացումից հետո աշխատակազմը չի պատկերացնում, թե ինչպես է շարունակելու հետագա աշխատանքը, արդյոք կառավարությունը չի՞ արգելելու այսուհետ գիտական գործունեությամբ զբաղվել։ Նրանց լուրեր են հասել, որ Ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը ևս փակվելու է, և նրանք նամակով դիմել էին ԿԳՄՍՆ-ին ու Հոգաբարձուների խորհրդին՝ հասկանալու Արցախի բաժնի ճակատագիրը։ Տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ նախարարն աշխատակիցներին հանգստացրել է, թե՝ գնացեք, ձեր գիտական գործունեությամբ զբաղվեք, ոչ մեկը ձեզ չի արգելելու և չի խանգարելու։ Արցախի բաժնի վերաբերյալ էլ հստակ պատասխաններ չեն հնչել, ասվել է միայն՝ ինչպես աշխատում էիք, այնպես էլ շարունակեք աշխատել, ձեր աշխատանքը կապ չունի պետական արարողակարգի հետ»: |

Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
7308:30
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդ
20900:42
Ամերիկյան երրորդ ավիակիրը կարող է ժամանել Մերձավոր Արևելք
24700:39
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
15700:24
Թրամփը փորձել է մուտք ստանալ միջուկային կոդերին
36300:20
«Գործում է «ով առաջինը «վրա է քշում», նա ստանում է առավելություն» տրամաբանությունը»․ Վահե Հովհաննիսյան
16900:06
«Պետություն–եկեղեցի հարաբերությունները քմահաճույքներով չեն կարգավորվում». Հայր Ասողիկ
119Երեկ, 23:42
«ԱԺ նախագահին ուղեկցող մեքենայի վարորդի լկտի և ագրեսիվ պահվածքն անընդունելի է»․ Դանիել Իոաննիսյան
183Երեկ, 23:30
