«Հովտային և նախալեռնային գոտիներում արդեն կլիմայական գարուն է». Գագիկ Սուրենյան

187
Երեքշաբթի, 17 մարտի, 2026 թ., 09:42
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է․ «Այսօրվանից կարող ենք ասել, որ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում արդեն կլիմայական գարուն է, որովհետև օդի օրական միջին ջերմաստիճանը +5 աստիճանից բարձր է: Առաջիկա 3 օրերին հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-ից 6 աստիճանով, լեռնային մարզերում ցերեկը կունենանք մինչև +10, նախալեռնային հատվածներում մինչև +15, իսկ հովտային գոտիներում, նաև Երևանում՝ մինչև +17-ից 18 աստիճան: Մինչև մարտի 19-ը երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 20-ից տեղումները կվերսկսվեն, լեռնային մարզերում թաց ձյան, իսկ հովտային և նախալեռնային մարզերում՝ անձրևի տեսքով:
Աղբյուրը` Գագիկ Սուրենյան

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
9911:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
20311:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
9410:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10609:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
9609:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
10809:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
9108:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
15100:54