Գառնիկ Քերքոնյանը ՄԱԿ-ում խոսել է արցախցիների իրավունքների և Բաքվում պահվող գերիների մասին

Երեկ Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների լիագումար նիստում ելույթ է ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ՝ միջազգային իրավաբան Գառնիկ Քերքոնյանը։
«Լեռնային Ղարաբաղից 150 000 բնիկ հայերի բռնի տեղահանումից հետո, Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել նրանց անվտանգ վերադարձը՝ խախտելով ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը: Ընդամենը երկու ամիս առաջ Ադրբեջանը վտարել է Լեռնային Ղարաբաղում մնացած վերջին 11 հայերին:
Բայց սա դեռ ամենը չէ։ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը՝ խախտելով ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման պահանջները՝ ձգտելով ջնջել նույնիսկ մեր ժողովրդի Լեռնային Ղարաբաղում ներկայության ապացույցները։ Ադրբեջանն այսօր կամայականորեն կալանավորել է Լեռնային Ղարաբաղի 20 հայերի, ենթարկելով նրանց խոշտանգումների և կեղծ դատավարությունների՝ առանց իրավաբանական պաշտպանության կամ նույնիսկ նրանց դեմ ապացույցների հասանելիության։
Կարմիր խաչին վտարելով՝ Ադրբեջանը զրկել է կալանավորներին անկախ մարդասիրական վերահսկողությունից։ Պարոն փոխնախագահ, Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները պատրաստ են մասնակցել Շվեյցարիայի խորհրդարանի կողմից անցյալ տարի պատվիրակված խաղաղության ֆորումին։
Մենք դիմում ենք Մարդու իրավունքների խորհրդին կանգնել մեր ժողովրդի կողքին, քանի որ մենք ձգտում ենք իրացնել մարդու ամենահիմնարար իրավունքը՝ մեր հայրենիք վերադառնալու իրավունքը»,- նշել է նա։

«Ծառերը կարող են «հայտնել» երաշտի մասին՝ քամու ժամանակ իրենց ճոճվելու ձևով»․ Լևոն Ազիզյան
9600:36
«Կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ». Մենուա Սողոմոնյան
10300:18
«Կորպուսից հրաման են տվել՝ հակագազերը հավաքեք, ամենածանր հոդվածը դա ա». վթարից մահացած զինվորի հայր (տեսանյութ)
11500:00
«Վարչապետից սկսած՝ պիտի պատասխան տան». վրաերթի զոհ դարձած զինծառայողի մայրը պնդում է՝ հակագազով են եղել (տեսանյութ)
113Երեկ, 23:48
«Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ը կազմալուծվում է
135Երեկ, 23:24
«Հայաստանը չի խոչընդոտի զորահավաքից խուսափող ռուսների մուտքը երկիր»․ Ալեն Սիմոնյան
96Երեկ, 22:42
«Տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում է Հայաստանի նոր կախվածությունը». Վահե Դավթյան
86Երեկ, 21:00
Ուկրաինայի ԶՈՒ-ն բնակավայր է ետ գրավել
193Երեկ, 20:54