Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է. «Հրապարակ»
![]() 97 Երեքշաբթի, 17 մարտի, 2026 թ., 09:26 «Հրապարակ»-ը գրում է. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, նախկին դիվանագետ Հրաչյա Թաշչյանը, որ պատրաստակամություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի «գիծն» առաջ տանել, պարզվում է՝ Փաշինյանի աշխատակազմում օգնական աշխատելու ընթացքում մասնակցել է ադրբեջանական կողմի հետ գաղտնի բանակցություններին՝ 2018-2019 թթ․։ Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 9-ին էր, որ նա նշանակվեց վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ 3 տարի ժամկետով, իսկ 1․5 տարի անց՝ 2021թ. դեկտեմբերին, Փաշինյանը նրան ազատեց, երբ արտահոսքեր կային այդ բանակցությունների մասին։ Նա գրագրության մեջ է եղել մասնավորապես Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։ Ասում են՝ նույն պատրաստակամությամբ ծառայել է նաև նախկիններին․ մինչ Փաշինյանի օգնական նշանակվելը, պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԳՆ-ում՝ ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ: Թաշչյանը ՀՀ արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունի»: |

Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
7308:30
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդ
20900:42
Ամերիկյան երրորդ ավիակիրը կարող է ժամանել Մերձավոր Արևելք
24700:39
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
15700:24
Թրամփը փորձել է մուտք ստանալ միջուկային կոդերին
36300:20
«Գործում է «ով առաջինը «վրա է քշում», նա ստանում է առավելություն» տրամաբանությունը»․ Վահե Հովհաննիսյան
16900:06
«Պետություն–եկեղեցի հարաբերությունները քմահաճույքներով չեն կարգավորվում». Հայր Ասողիկ
119Երեկ, 23:42
«ԱԺ նախագահին ուղեկցող մեքենայի վարորդի լկտի և ագրեսիվ պահվածքն անընդունելի է»․ Դանիել Իոաննիսյան
183Երեկ, 23:30
