«Եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ». Ժաննա Անդրեասյան
![]() 246 Երեքշաբթի, 17 մարտի, 2026 թ., 12:12 «Ես հարցը բարձրացրել եմ կառավարման մասով: Ես հանդիսանում եմ ոլորտը համակարգող նախարարության պատասխանատու, տեսնում եմ շատ ավելի մանրամասն խնդիրներ, քան դա կարող է տեսնել այլ դիրքում գտնվող անձ: Եթե այլ դիրքից տեսանելի է մեկ խնդիր, ինձ համար տեսանելի է 10 խնդիր»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ինչպե՞ս է ներկայացրել տնօրեն Էդիտա Գզոյանի հեռացումը: «Այն, որ մենք շինարարության առումով ունեինք խնդիրներ և այդ խնդիրները կարգավորելու համար մեծ ջանք ենք դրել, դա եղել է թափանցիկ: Ես տիկին Գզոյանին շատ գնահատում եմ որպես գիտնական և գտնում եմ, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորությունները ունի, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այդ իմաստով կարծում եմ, որ մեր համագործակցությունը սպառված չէ, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ, և կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն»,- նշել է նա: Դիտարկմանը՝ դուք կառավարումից եք խոսում, բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Գզոյանը գիրք է նվիրել և դա սադրիչ գործողություն է, Անդրեասյանն արձագանքել է. «Որը հանդիսանում է տնօրեն, չէ՞, հետևաբար կառավարման խնդիր է, ճի՞շտ է: Մենք խոսում ենք ղեկավար անձի կողմից կառավարման հարցերի մասին: Ինձ համար հարցը սպառվել է: Եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ, և այդ իրավիճակը ունեցել է իր հանգուցալուծումը»: |

«Նույնիսկ երբ թվում է՝ կանոններն այլ ելք չեն թողնում, փակուղիներ չկան»․ Հայկ Դերզյան
14203:06
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը համաձայնվել է զենք չմատակարարել Իրանին
34400:14
«Պետք է ունենանք բարձր նշաձողով տնտեսական տեսլական, ոչ թե գայկեք ձգելով փող «քերելու» ռազմավարություն». Վահրամ Մարտիրոսյան
169Երեկ, 23:48
Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ
160Երեկ, 23:30
Ամերիկան պլանավորում է ևս մեկ ռազմական գործողություն
261Երեկ, 23:05
«Ֆիլմը դիտողները կհասկանան, թե իշխանություններն ինչու չպետք է ցանկանային այն ցուցադրել». Վարդան Հարությունյան (տեսանյութ)
177Երեկ, 21:12
Թրափը նոր լուսանկար է հրապարակել՝ Հիսուսի գրկում (լուսանկար)
349Երեկ, 20:44
«Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն այս տարի լրանում է, նա չի կարող ՀԱՕԿ նախագահ լինել». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
274Երեկ, 19:54
