«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան

«Բժշկական կենտրոնից ունեցել ենք ահազանգ, որ երեխա է տեղափոխվել ԲԿ և իրականացված օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզել ենք, որ ոչ թե պատահականության արդյունք է եղել տեղափոխումը, այլ կոնկրետ դիտավորյալ արարքի հետևանք է։ Նախարարության կողմից հաղորդում է ուղարկվել Քննչական կոմիտե, նախաձեռնվել է սպանության փորձով վարույթ և այն անձը, ով մեր տվյալներով կասկածվում է արարքի կատարման համար, անմիջապես ձերբակալվել է»,- «Նյուզ»-ի եթերում ասել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ մեկնաբանելով երեկ Արարատի մարզում տեղի ունեցած մանկահասակ երեխային ծեծելու դեպքը։
Լրագրողի դիտարկմանը, որ 2025 թվականին 27 տոկոսով ավելացել է ընտանեկան բռնությունների թիվը, նախարարը նշել է․ «Սա մեր հասարակությունում նոր երևույթ չէ, և երբ խոսում ենք աճի մասին, ոչ թե ունենք աճի դրսևորումներ, այլ իրավագիտակցության մակարդակի բարձրացում, այսինքն՝ մեր քաղաքացիները, ի տարբերություն նախորդ տարիների, ավելի շատ են բարձրաձայնում իրենց հետ կապված ընտանեկան բռնությունների դեպքերի մասին»։

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
9211:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
18811:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
9010:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10109:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
9509:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
10509:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
9008:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
15000:54