«Անվավեր ճանաչվեց Հանրային ռադիոյի տնօրենի ևս մեկ ապօրինի որոշում». Կարինե Ղաշանգյան

Փաստաբան Կարինե Ղաշանգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Անվավեր ճանաչվեց Հանրային ռադիոյի տնօրենի ևս մեկ ապօրինի որոշում.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ2/4514/02/25 վճռով (նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան) անվավեր է ճանաչվել Հանրային Ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի որոշումը՝ Ռադիոլուր ծրագրի ավագ լրագրող Ալիսա Գևորգյանին խիստ նկատողություն տալու մասին։ Դատարանի գնահատմամբ որոշման համար իրավական հիմք հանդիսացած որոշումը (Հանրային հեռարձակողի խորհրդի 2019թ. 52-Լ որոշումը) և հավելվածը կորցրել են իրենց իրավաբանական ուժը դեռևս 2020 թվականից՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչվելու հետևանքով, ինչպես նաև վիճարկվող հրամանում նշված իրավական հիմքը և կիրառված կարգապահական տույժը չեն համապատասխանում միմյանց։
Հիշեցնեմ, որ Ալիսա Գևորգյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, Հովհաննես Իշխանյանի գրառմամբ ֆեյսբուքյան հարթակում կիսվելու համար։ Ալիսայի նկատմամբ կիրառվել էր ևս մեկ կարգապահական տույժ՝ նկատողություն, Արամ Աբրահամյանի գրառմամբ կիսվելու համար, որը ևս դատարանի որոշմամբ ճանաչվել է անվավեր»:

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
9211:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
18811:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
9010:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10109:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
9509:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
10509:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
9008:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
15000:54