«Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պատասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին»․ Տաթևիկ Սողոյան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պատասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին՝ hավաքներ անցկացնելու կարգը խախտելու համար.
«Սրբազան պայքարի» դեմ իրավական արշավանքները ո՛չ սկսվել, ո՛չ էլ, ցավոք սրտի, ավարտվում են տեռորիզմի տխրահռչակ մեղադրանքներով։ Բոլոր գործերի մասին առանձին խոսելու առիթներ դեռ կլինեն։
Ու մինչ 18 արդարների գործով հանրային մեղադրողները վայքաբովթ հիմնավորումներ են բերում ահաբեկչություն նախապատրաստելու մասին, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները վիճարկում են 2024թ. իբրև թե կարգազանց խաղաղ հավաքների կազմակերպումը։
Կոնկրետ այս գործով ասում են՝ երբ Լիդյա Մանթաշյանը ծանուցել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի մասին, իսկ Բագրատ Սրբազանը փաստացի առաջնորդել է այդ հավաքը, այն այդ փաստի ուժով դարձել է ապօրինի։
Դատարանները, ի դեպ, հայցի մերժման հիմքում դրել են այն պատճառաբանությունը, որ վարչական իրավախախտման արձանագրություն կարող էր կազմել միայն անձամբ քաղաքապետը, և չէր կարող այդ լիազորությունը վերապահել այլ անձի»։

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
9211:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
18811:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
9010:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10109:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
9509:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
10509:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
9008:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
15000:54