«Թուրքիայի հետ փորձում ենք կանխել 3-րդ համաշխարհային պատերազմը». Չինաստանի դեսպան
![]() 211 Երեքշաբթի, 17 մարտի, 2026 թ., 20:06 Անկարայում Չինաստանի դեսպան Ցզյանգ Շյուեբինը հարցազրույց է տվել թուրքական «Millet» լրատվական գործակալությանը, որի ընթացքում անդրադարձել է Իրանի և ԱՄՆ-Իսրայել դաշինքի միջև լարվածությանը։ Ըստ «Էրմենիհաբեր»-ի՝ նա նշել է, որ Չինաստանն այս պատերազմի կողմ չէ և Թուրքիայի հետ դիվանագիտական ջանքներ են գործադրվում համաշխարհային պատերազմը կանխելու համար։ «Մենք փորձում ենք Թուրքիայի հետ միասին կանխել Երրորդ համաշխարհային պատերազմը։ Չինաստանը պատերազմի կողմ չէ։ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի իրանական ռեժիմը տապալելու իր սադրանքներից»,- նշել է Անկարայում Չինաստանի դեսպանը։ Անդրադառնալով Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին՝ դեսպանը նշել է, որ բանակցությունների ընթացքում իրականացվող ռազմական գործողություններն անընդունելի են։ Ըստ նրա՝ ինքնիշխան երկրի առաջնորդին թիրախավորելը և ռեժիմի փոփոխությանը խթանելը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, և Իրանի և Պարսից ծոցի երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն։ Շյուեբինը նաև հայտնել է, որ քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հարձակումները նույնպես պետք է դատապարտվեն ամենախիստ ձևով՝ հավելելով, որ առաջնահերթությունը ռազմական գործողությունների դադարեցումն ու պատերազմի տարածումը կանխումն է։ |

Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդ
20000:42
Ամերիկյան երրորդ ավիակիրը կարող է ժամանել Մերձավոր Արևելք
23100:39
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
15000:24
Թրամփը փորձել է մուտք ստանալ միջուկային կոդերին
34700:20
«Գործում է «ով առաջինը «վրա է քշում», նա ստանում է առավելություն» տրամաբանությունը»․ Վահե Հովհաննիսյան
16700:06
«Պետություն–եկեղեցի հարաբերությունները քմահաճույքներով չեն կարգավորվում». Հայր Ասողիկ
117Երեկ, 23:42
«ԱԺ նախագահին ուղեկցող մեքենայի վարորդի լկտի և ագրեսիվ պահվածքն անընդունելի է»․ Դանիել Իոաննիսյան
178Երեկ, 23:30
«Իշխանությունն է Սահմանադրության առաջին խախտողը»․ Սարգիս քահանա Սարգսյան (տեսանյութ)
151Երեկ, 23:12
