«ՆԱՏՕ-ն շատ հիմար սխալ է թույլ տալիս». Թրամփ

Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ ովքեր մերժել են օգնել Վաշինգթոնին Հորմուզի նեղուցով լցանավերի և այլ առևտրային նավերի անցումը բացելու հարցում: Նա միևնույն ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչ մեկի օգնության կարիքը չունի։
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը խնդրել էր մի քանի երկրների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամներին, իրենց ռազմանավերը ուղարկել Հորմուզի նեղուց՝ այնտեղ անվտանգ նավարկություն ապահովելու համար։ Այս նավագնացության երթուղու փակումը հանգեցրել է նավթի գների կտրուկ աճի։
Երեքշաբթի օրը Թրամփն իր TruthSocial սոցիալական ցանցում հրապարակել է երկար գրառում, որում նշել է, որ «մեր ՆԱՏՕ-ի «դաշնակիցների» մեծ մասը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ չեն ցանկանում մասնակցել Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր ռազմական գործողությանը»։
«Ես չեմ զարմանում նրանց գործողություններից, քանի որ ես միշտ ՆԱՏՕ-ին, որի համար մենք տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ ենք ծախսում այս երկրները պաշտպանելու համար, վերաբերվել եմ՝ որպես միակողմանի փողոցի. մենք կպաշտպանենք նրանց, բայց նրանք ոչինչ չեն անի մեզ համար, հատկապես մեր կարիքի ժամանակ», - գրել է Թրամփը։
Նա կրկնել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ոչնչացրել են իրանական բանակը, նավատորմը և օդուժը և սպանել են իրանցի առաջնորդներին «գրեթե բոլոր մակարդակներում»։ Հետևաբար, ըստ Թրամփի, ԱՄՆ-ն այլևս կարիք չունի ՆԱՏՕ-ի երկրների օգնությանը։ «ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՈՉՆՉԻ ԿԱՐԻՔ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ։ Նույնը վերաբերում է Ճապոնիային, Ավստրալիային կամ Հարավային Կորեային։ [...] ՄԵՆՔ ՈՉ ՄԵԿԻՑ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՏ ՉԵՆՔ», - հավելել է ամերիկացի առաջնորդը։

«Երևանում տներ վարձով տվողները ապուշ քարոզչության ներքո սպասում են հոկտեմբեր ամսին ռուս դասալիքների մեծ ալիքին». Նարեկ Մալյան
3302:06
«Եվրաչինովնիկներին Հայաստանը հետաքրքրում է բացառապես որպես հակառուսական գործիք». Դերենիկ Մալխասյան
70Երեկ, 23:36
«ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների անունն ինչո՞ւ է ռուսերենով գրված». Տիգրան Դավուդյան (տեսանյութ)
80Երեկ, 22:48
«Ինչքան անանուն, անանցյալ, անպատմություն էակ կա, Նորատ Տեր-Գրիգորյանցին անպատվում է». Արա Պողոսյան
80Երեկ, 22:36
«Նարեկ Նալբանդյանին իրավապահները բերման են ենթարկել ավելի վաղ». Լիլիթ Ոսկանյան
87Երեկ, 21:48
«Շարունակական դիմումներից հետո, ի վերջո, հետիոտնային անցումը կահավորվեց համապատասխան լուսացույցով». Գառնիկ Դանիելյան
76Երեկ, 21:30
«Զինված իրավապահները բերման են ենթարկում Նարեկ Նալբանդյանին». Լիա Սարգսյան (տեսանյութ)
124Երեկ, 20:54
«Արմեն Գրիգորյանի «պատմական» առաքելությունը պետք է արժանանա ամենախիստ իրավական գնահատականի». Մեսրոպ Առաքելյան
86Երեկ, 20:42