«Լարիջանին պատասխանատու էր ազգային անվտանգության հարցերի շուրջ բանակցությունների համար». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանը հաստատել է Ալի Լարիջանիի մահը.
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին զոհվել է. այս մասին հայտնել է նրա գրասենյակը Telegram-ալիքով։
- «Ես՝ Աստծո ծառաս, վերամիավորվեցի Աստծո հետ»,- ասված է հայտարարության մեջ։
Նախօրեին Թեհրանին հասցված հարվածի ժամանակ Լարիջանիի սպանության մասին հայտարարել էր Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Լարիջանին պատասխանատու էր ազգային անվտանգության հիմնական հարցերի շուրջ բանակցությունների համար, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
Լարիջանին թիրախ է դարձել ամերիկյան և իսրայելական ուժերի իրականացրած ավիահարվածի արդյունքում: Հարվածը հասցվել է Թեհրանի Պարդիս թաղամասում գտնվող նրա դստեր տան ուղղությամբ, սակայն նրա դստեր վիճակի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նրա հետ միասին սպանվել են որդին՝ Մորթեզա Լարիջանին, քարտուղարության անվտանգության ծառայության պետի տեղակալ Ալիրեզա Բայաթը, ինչպես նաև անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ:
Պատերազմի օպերատիվ մակարդակում մենք ականատեսն ենք հետախուզական լուրջ աշխատանքի և հնարավորությունների, որոնց տիրապետում է Իսրայելը: Սակայն այս պահին հաջողությունը միայն օպերատիվ մակարդակում է, և ոչ ռազմավարական»:

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
9211:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
18811:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
9010:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10109:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
9509:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
10509:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
9008:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
15000:54