«Երբ տրամաբանությունը բացակա է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է․ «Շատ ծանրութեթև է արվում Իրական Հայաստանի գաղափարախոսության այն արտահայտությունը, թե անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ: Շատ կարևոր է պարզաբանել, թե ինչ է նշանակում այս արտահայտությունը: Երբ դուք մի հոգուց եք կախված, դուք անկախ չեք: Երբ դուք շատերից եք կախված, փաստացի դուք ոչ ոքից կախված չեք: Ահա թե ինչու ենք մենք ասում՝ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ»։ Եթե դու կախված ես Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և տասնյակ այլ երկրներից, ուրեմն, ըստ Նիկոլ Փաշինյանի, լիակատար անկախ ես։ Դա այն է, որ ասես՝ ամենասպիտակը, ամենաճերմակը դա սևն է։ Այդպես է լինում, երբ խոսքում տրամաբանությունը լիովին բացակայում է։ Սա Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմն է», ամեն ինչ՝ թարս, երբ պարտությունը հաղթանակ է համարվում»:

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
9211:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
18811:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
9010:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10109:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
9509:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
10509:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
9008:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
15000:54