«ՍԴ դատավորների աշխատավարձը կավելանա՝ կախված ստաժից»․ Սրբուհի Գալյան
![]() 265 Չորեքշաբթի, 18 մարտի, 2026 թ., 13:12 «Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձի կառուցվածքը և չափն իրականում համարժեք չէ իրենց զբաղեցրած բարձր կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին և գործունեությանը բնորոշ բարձր պատասխանատվության մակարդակին։ Արդյունքում օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու ՍԴ դատավորների վարձրատրությունը՝ սահմանելով լրացուցիչ աշխատավարձի տարբերակված համակարգ»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «ՍԴ նախագահին, փոխնախագահին և դատավորներին կվճարվի դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար հավելավճար, այսինքն՝ խոսքը ոչ թե գործակցի բարձրացման մասին է, այլ ըստ աշխատած տարիների հավելավճարների սահմանման․ պաշտոնավարման 2-րդ տարում 20 տոկոսի չափով, 3-րդ տարում՝ 35 տոկոսի, 4-րդ տարվանից սկսած յուրաքանչյուր հաջորդ տարում նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 տոկոսով ավելի։ Հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվելու օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ ՍԴ դատավորի պաշտոնում աշխատած տարիները»,- պարզաբանեց նախարարը: ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե ՍԴ դատավորները որքան աշխատավարձ են ստանում այս պահին և այս փոփոխությունից հետո որքան են ստանալու, նախարարը պատասխանեց, որ թվերը տարբեր են, սակայն այս տոկոսների հաշվարկման դեպքում մոտավորապես 400 հազար դրամի դրական տարբերություն է լինելու։ |

Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդ
15600:42
Ամերիկյան երրորդ ավիակիրը կարող է ժամանել Մերձավոր Արևելք
19900:39
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
12700:24
Թրամփը փորձել է մուտք ստանալ միջուկային կոդերին
28400:20
«Գործում է «ով առաջինը «վրա է քշում», նա ստանում է առավելություն» տրամաբանությունը»․ Վահե Հովհաննիսյան
15800:06
«Պետություն–եկեղեցի հարաբերությունները քմահաճույքներով չեն կարգավորվում». Հայր Ասողիկ
109Երեկ, 23:42
«ԱԺ նախագահին ուղեկցող մեքենայի վարորդի լկտի և ագրեսիվ պահվածքն անընդունելի է»․ Դանիել Իոաննիսյան
162Երեկ, 23:30
«Իշխանությունն է Սահմանադրության առաջին խախտողը»․ Սարգիս քահանա Սարգսյան (տեսանյութ)
140Երեկ, 23:12
