Թայլանդում հայտնաբերել են 1900 թվականին ծնված կնոջ

Երկրի վրա ապրող ամենատարեց մարդկանցից մեկը գտնվել է Թաիլանդի Լամպհուն նահանգում: Նրա ծննդյան վկայականում նշված է 1900 թվականի սեպտեմբերի 5-ը (բուդդայական օրացույցի համաձայն՝ 2443 թվական), հաղորդում է թաիլանդական «Դեյլի Նյուզ» թերթը։
Գուիչե Չիցակունվատն ապրում է Նամբոնոյ գյուղում, որը գտնվում է Թաիլանդի հյուսիսում գտնվող Չիանգ Մայ քաղաքի մոտ: Նա խոսում է միայն կարեն լեզվով, ինչը դժվարացնում է նրա հետ շփումը։
Տիկին Չիցակունվատի ծննդյան վկայականը տրվել է 2009 թվականին: Տրման պահին նրա ծննդյան ամսաթիվը ստուգելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի եղել: Փաստաթղթի համաձայն՝ հարյուրամյա կինը ծնվել է 1900 թվականի սեպտեմբերի 5-ին: Թոշակառուն պնդում է, որ տեսել է Ռամա IX թագավորին։
Գուիչե Չիցակունվատն ունեցել է միայն մեկ երեխա, որը մահացել է 40 տարեկանում: Երեք թոռներից ավագը 37 տարեկան է: Կինը իր երկարակեցությունը վերագրում է բուսակերությանը և հոգևոր պրակտիկային: Նա նաև պնդում է, որ երջանկություն է գտնում բնության հետ միաձուլվելու մեջ։

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
9211:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
18811:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
9010:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10109:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
9509:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
10509:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
9008:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
15000:54