«Պաշտպանական կողմին չեն տրամադրում սկավառակները, որոնցում կարևոր տեղեկություններ կան»․ Վահան Հովհաննիսյան
![]() 198 Չորեքշաբթի, 18 մարտի, 2026 թ., 20:48 Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, այսօր ընթացել է Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է մեղադրյալ Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանի միջնորդությունը՝ գործին առնչվող փաստաթղթերը ստանալու վերաբերյալ, ինչից հետո շարունակվել է ապացույցների հետազոտությունը, որը մեկնարկել էր նախորդ դատական նիստին։ Դատարանում այսօր ցուցադրվել է ապացույց հանդիսացող դեպքի վայրի զննության տեսանյութը, մեղադրյալ Նարեկ Օհանյանի տանը և բակում իրականացված խուզարկության տեսագրությունը, Նարեկ Օհանյանի բջջային հեռախոսում առկա տեղեկատվությունը: Ոչ անձնական լուսանկարների շարքում եղել են ինքնաձիգի և Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի մի քանի լուսանկարներ։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը նշեց, որ իրեն չեն ներկայացվել կարևոր փաստաթղթեր, այդ թվում՝ լազերային սկավառակները։ «Ես կարծում եմ՝ այդ լազերային սկավառակներում կան որոշակի կարևոր տեղեկություններ, որոնք կարող են հնարավորություն ընձեռել պաշտպանական կողմին՝ բացահայտել հանցանքը»,- ընդգծեց պաշտպանը։ «Քննիչը կատարել է հնարավոր բոլոր գործողությունները, որպեսզի Նարեկ Օհանյանին մեղսագրի հանցանքների կատարում։․․ Ինքնաձիգի ու Վալոդյա Գրիգորյանի լուսանկարները նույն էջում են տեղադրել՝ ինքնաձիգն՝ ուղղված դեպի Վալոդյա Գրիգորյանին, բայց քննիչն է այդ լուսանկարները համադրել՝ որոշակի տպավորություն գործելու համար»,- պարզաբանեց պաշտպանը։ |

Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդ
14100:42
Ամերիկյան երրորդ ավիակիրը կարող է ժամանել Մերձավոր Արևելք
18100:39
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
12100:24
Թրամփը փորձել է մուտք ստանալ միջուկային կոդերին
26100:20
«Գործում է «ով առաջինը «վրա է քշում», նա ստանում է առավելություն» տրամաբանությունը»․ Վահե Հովհաննիսյան
15100:06
«Պետություն–եկեղեցի հարաբերությունները քմահաճույքներով չեն կարգավորվում». Հայր Ասողիկ
105Երեկ, 23:42
«ԱԺ նախագահին ուղեկցող մեքենայի վարորդի լկտի և ագրեսիվ պահվածքն անընդունելի է»․ Դանիել Իոաննիսյան
158Երեկ, 23:30
«Իշխանությունն է Սահմանադրության առաջին խախտողը»․ Սարգիս քահանա Սարգսյան (տեսանյութ)
135Երեկ, 23:12
