Մեծ Բրիտանիայում միջնադարյան ամրոցի տարածքում հայտնաբերվել է միջուկային բունկեր

Հնագետները Հյուսիսային Յորքշիրում գտնվող Սքարբորո ամրոցի տարածքում հայտնաբերել են Սառը պատերազմի շրջանի ստորգետնյա ապաստարան։ Տեղանքը հայտնաբերվել է ռադարային հետազոտությունից և արխիվային նյութերի ուսումնասիրությունից հետո։
Բունկերը կառուցվել է 1963-1964 թվականներին Թագավորական աստղադիտարանի կորպուսի համար։ Այն փակվել է 1968 թվականին՝ մուտքը լցվել է բետոնով, և ճշգրիտ գտնվելու վայրն այլևս չի գրանցվել փաստաթղթերում։
1960-ական թվականներին ամբողջ երկրում կառուցվել է մոտավորապես 1500 նման կառույց։ Յուրաքանչյուրում տեղակայվել է երեք կամավոր։ Նրանք գրանցել են հնարավոր միջուկային հարվածների հետևանքները և փոխանցել տվյալներ։ Սննդի և ջրի պաշարները բավարար էին, որպեսզի ապաստարանը գործի մինչև երկու շաբաթ։ Նոր հայտնաբերված ապաստարանը գտնվում է մի վայրում, որը հազարամյակներ շարունակ օգտագործվել է որպես դիտակետ։ Տեղանքում նախկինում գտնվել են բրոնզե դարի բնակավայր, հռոմեական դիտաշտարակ, միջնադարյան ամրություններ և Երկրորդ համաշխարհային պատերազմից հրետանային դիրք։
Ապաստարանի չափսերը սահմանափակ են՝ մոտ հինգ մետր երկարությամբ, երկու մետրից մի փոքր ավելի լայնությամբ և բավակյան բարձր՝ ուղղահայաց կանգնելու համար։ Ներսում մնացել են միջուկային պայթյունի ցուցիչ, կապի սարքավորումներ և երկհարկանի մահճակալներ։ Նախկինում մակերեսին տեղադրված է եղել լուսարձակող տեսախցիկ։
Սենյակն այժմ ջրի տակ է։ Մասնագետները քննարկում են ջուրը պոմպով դուրս մղելու և կառույցը ստուգելու հարցը։

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
9211:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
18811:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
9010:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10109:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
9509:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
10509:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
9008:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
15000:54