«18 արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալներն էլ դեռ սահմանափակումների տակ են». «Սրբազան պայքար»

«Սրբազան պայքարը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ԱՐԴՅՈ՞Ք ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ 18 ԱՐԴԱՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԸ
Անընդհատ խոսվում է, որ Սրբազան Պայքարի կալանավորված աջակիցներն ազատության մեջ են և կալանավորված է մնում միայն Բագրատ Սրբազանը: Արդյո՞ք դա այդպես է:
Ինֆորգրաֆիկան ցույց է տալիս, թե այս պահին մեղադրյալներից ով ինչ կարգավիճակում է գտնվում:
Այո, կալանավայրում է միայն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, սակայն ևս 4 անձ գտնվում է տնային կալանքի մեջ, իսկ մյուսները վարչական հսկողության տակ են՝ տարբեր սահմանափակումներով:
Ի դեպ, մեր օրենսդրության և դատական պրակտիկայի համաձայն՝ տնային կալանքը հանդիսանում է ազատությունից զրկման ձև, որը իր ինտենսիվությամբ համադրելի է կալանավայրում պահելու հետ։ Ուստի, կալանքի օրերի հաշվարկում պետք է ներառվեն ինչպես կալանավայրերում անցկացված, այնպես էլ տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածները։
Մյուս 13-ը, որոնք գտնվում են «գրեթե ազատության մեջ», տարբեր սահմանափակումների ներքո են՝ վարչական հսկողություն (սարքի միջոցով կամ առանց սարքի), բացակայելու արգելք և այլն:
Սահմանափակումներից մեկը շատ տարօրինակ և աննախադեպ է. դատարանն արգելում է անձանց այցելել մարդաշատ վայրեր: Անհականալի է, թե ինչ է նշանակում «մարդաշատ վայր»: Օրինակ՝ արդյո՞ք գերբեռնված ավտոբուսը կամ առևտրի կենտրոնը մարդաշատ վայր է:
Նույնիսկ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համար է անհասկանալի ինչ է նշանակում «մարդաշատ վայր», չէ՞ որ իրենք պիտի իրականացնեն խափանման միջոցի պայմանների կատարումը: Դատարանից պարզաբանում են խնդրել այդ հարցով, սակայն դատարանը մի քանի ամիս է չի պատասխանում: Իսկ ինչո՞ւ:
Բոլորիս համար էլ պարզ է, որ դատարանը «մարդաշատ վայր» ասելով ի նկատի ունի հանրահավաքներն ու ցույցերը: Դե, բնականաբար, չի կարողանում փաստաթղթում այդպիսի ձևակերպում տալ:
Ի դեպ, մեղադրյալները միջնորդել են թույլատրել մասնակցել Պատարագներին և դատարանը թույլատրել է:
Այսպիսով, 18 արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալներն էլ դեռ սահմանափակումների տակ են՝ չնայած ոմանց կարող եք հանդիպել դրսում:
Իսկ Բագրատ Սրբազանի դիրքորոշումը մնում է նույնը՝ կա'մ կալանավայր, կա'մ ամբողջական ազատագրություն, որևէ միջանկյալ միջոց ընդունելի չէ»:


«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
9211:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
18811:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
9010:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10109:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
9509:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
10509:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
9008:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
15000:54