«ՀՀ կառավարությունը խուսափում է շփվել Արցախի քաղաքական-պետական շրջանակների հետ»․ Հայկ Խանումյան
![]() 309 Հինգշաբթի, 19 մարտի, 2026 թ., 12:00 Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախցիների վերաբերյալ որոշումների ընդունումները տեղի են ունենում առանց արցախցիների հետ քննարկման, ՀՀ կառավարությունն այս հարցերում գործում է արհամարհելով մասնակցայնության սկզբունքը։ Բոլոր կարևոր որոշումներն ընդունվել են այդպես։ Միջոցառում կազմակերպել, որտեղ մարզպետարանների ու խոշորացված համայնքների աշխատակից արցախցիները թղթով ու առանց թղթի շնորհակալություն կհայտնեն կառավարությանն ու համայնքային իշխանություններին՝ բրեժնևյան շրջանից հետո չկիրառվող մեթոդ է։ Պետք չէ վերադառնալ բրեժնևյան ժամանակաշրջան, ավելի լավ է աշխատել արցախցիներին ներկայացնող գործիչների հետ, ապահովել մասնակցայնություն, ավելի արդյունավետ դարձնել գործող ծրագրերը, մշակել նորերը։ Այդպիսի ներկայացուցիչներ որպես, կարող են հանդես գալ Արցախի համայնքների ղեկավարները, շրջանների ղեկավարները, նրանք պահպանում են կապերն իրենց բնակչության հետ, լավ տեղյակ են խնդիրներին, կարող են արդյունավետ լուծումներ առաջարկել։ Տեսնում ենք, որ ՀՀ կառավարությունը խուսափում է շփվել Արցախի քաղաքական-պետական շրջանակների հետ, այս դեպքում լավագույն ինստիտուտը Արցախի տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներն են, որոնք քաղաքականացված չէին։ Աղբյուրը` Հայկ Խանումյան |

«Իրանն աննախադեպ քայլ է արել»․ Հակոբ Բադալյան
4314:18
«Իրենք էլ չեն հասկանում, թե ուր են տանում երկիրը»․ Ռոբերտ Քոչարյան
6014:12
«Երեկվանից սպառնալիքներ են հնչում»․ Աննա Գրիգորյան
7914:00
«Այս խայտառակ քայլը հիշվելու է պատմության մեջ»․ Նարեկ Գալստյան
7713:48
«Հայաստան» դաշինքի անդամներն Աշտարակում հանդիպում են քաղաքացիների հետ (տեսանյութ)
11213:42
«Նոր ուժ»-ը կմասնակցի ԱԺ ընտրություններին (տեսանյութ)
10213:30
«Իրանական կողմն ազդանշաններ ունի, որ ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հшրձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ»․ Վարդան Ոսկանյան
13212:12
«Թեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին»․ Արաղչի
22810:45
