ԱԱԾ տնօրենը փորձել է պարզել՝ ով է մեր աղբյուրը․ «Հրապարակ»
![]() 284 Շաբաթ, 21 մարտի, 2026 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում երեկ ուժայինների ղեկավարները ներկայացնում էին կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականը, որոշ մասը՝ փակ ռեժիմով։ Տեղեկացանք, որ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խիստ հուզվել է նախորդ փակ նիստից իր անձի վերաբերյալ արտահոսքից, մասնավորապես «Հրապարակի»՝ իր առանձնատան մասին հրապարակումից, և փորձել է «բացահայտել», թե ով է «սլիվ» արել: Հիշեցնենք․ այդ նիստի ժամանակ հարց են տվել, թե ճի՞շտ է, որ դուք կամ ձեր հարազատներից մեկը 1.5 մլն դոլարով տուն եք գնել Վահագնի թաղամասում։ Սիմոնյանը խուսափել է ուղիղ պատասխանից, թե դրանք անձնական տվյալներ են, իրավունք ունի չպատասխանելու։ Այդ պատասխանն անակնկալի է բերել նիստին ներկա ՔՊ-ականներին, և Զարուհի Բաթոյանը կրկնել է հարցը, սակայն նա անդրդվելի է մնացել։ Ի դեպ, երեկ ՔՊ-ականներն ակնհայտորեն բոյկոտեցին նրա հետ փակ հանդիպումը, ներկա էին միայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և Նարեկ Ղահրամանյանը, որը հանձնաժողովի անդամ չէ: Իսկ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, անդամներ Քրիստինե Պողոսյանը և Հայկ Սարգսյանը բացակայում էին: Վահագն Ալեքսանյանը, Գուրգեն Մելքոնյանը, Արտյոմ Մեհրաբյանն այդ ընթացքում դուրս էին եկել սենյակից։ Ընդդիմադիրներից ներկա էին Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը, Քրիստինե Գրիգորյանն ու Արգիշտի Գևորգյանը»։ |

«Պետություն–եկեղեցի հարաբերությունները քմահաճույքներով չեն կարգավորվում». Հայր Ասողիկ
3423:42
«ԱԺ նախագահին ուղեկցող մեքենայի վարորդի լկտի և ագրեսիվ պահվածքն անընդունելի է»․ Դանիել Իոաննիսյան
8223:30
«Իշխանությունն է Սահմանադրության առաջին խախտողը»․ Սարգիս քահանա Սարգսյան (տեսանյութ)
9923:12
«Աշխարհը տեսնում է ձեր անվերջ երեսպաշտական հռետորաբանությունը». Մասուդ Փեզեշքիան
13222:39
52-ամյա չինացին հայրություն է արել 267 երեխայի (լուսանկար)
18922:24
Հրազդան գետում դի է նկատվել
13721:30
«Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել». «Վեոլիա Ջուր»
11821:24
«Ճիշտ է եկեղեցին ավերել են, բայց բենզինն էժան է 30-40 դրամով». Մենուա Սողոմոնյան
16221:18
