ԶԼՄ-ների համար հերթական «զսպաշապիկն» են կարում․ «Հրապարակ»
![]() 283 Շաբաթ, 21 մարտի, 2026 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է․ «Փաշինյանի հրահանգով՝ կառավարությունում ակտիվ աշխատում են նոր օրինագծի վրա, որով պատրաստվում են պայքարել «ատելության խոսքի» դեմ: Այն ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ հերթական զսպաշապիկը կլինի: Ընդ որում, այլ ուղղություններով էլ են աշխատում՝ օրինակ, ֆինանսական թափանցիկություն ապահովելու, հավատարմագրումից զրկելու մեխանիզմներ ներդնելու, և անգամ ԶԼՄ-ներ փակելու պլաններ ունեն, բայց դրանք կիրականացվեն, եթե հունիսի 7-ին վերարտադրվեն: Ի դեպ, այս մշակումներին ներգրավված են ԱԺ գիտության, կրթության հանձնաժողովը, որի նախագահը նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանն է, «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը, որի տնօրենը ևս նախկին լրագրող է՝ Վահագն Թևոսյանը, և նախարար Սրբուհի Գալյանի խորհրդական Լյովա Սարգսյանը: Արդեն «Ատելության խոսքի դեմ պայքարի նոր կառուցակարգերի ներդրման» վերաբերյալ տեղեկանք է կազմվել, ըստ որի՝ քաղաքացիական և վարչական պատասխանատվություն է սահմանվելու՝ փոփոխություններ կկատարվեն օրենսգրքերում, մեծ տուգանքներ կսահմանվեն՝ նվազագույն աշխատավարձի 3000-ապատակից մինչև 6000-ապատիկի չափով: Բայց խնդիրն անգամ տուգանքը չէ, այլ՝ այն, որ իշխանությունը որոշել է խեղաթյուրել ատելության խոսքի դեմ պայքարի գաղափարը և սահմանել է, որ նման խոսք է համարվում ոչ միայն ռասայական, ազգային, էթնիկ, կրոնական հայացքներով պայմանավորված անհանդուրժողականություն, ատելություն, խտրականություն քարոզող խոսքը, այլ նաեւ «քաղաքական հայացքներով» պայմանավորվածը, իսկ դա նշանակում է, որ կպատժվեն, օրինակ, ՔՊ-ի դեմ սոցցանցում գրառում անողները»։ |

«Պետություն–եկեղեցի հարաբերությունները քմահաճույքներով չեն կարգավորվում». Հայր Ասողիկ
3423:42
«ԱԺ նախագահին ուղեկցող մեքենայի վարորդի լկտի և ագրեսիվ պահվածքն անընդունելի է»․ Դանիել Իոաննիսյան
8223:30
«Իշխանությունն է Սահմանադրության առաջին խախտողը»․ Սարգիս քահանա Սարգսյան (տեսանյութ)
9923:12
«Աշխարհը տեսնում է ձեր անվերջ երեսպաշտական հռետորաբանությունը». Մասուդ Փեզեշքիան
13222:39
52-ամյա չինացին հայրություն է արել 267 երեխայի (լուսանկար)
18922:24
Հրազդան գետում դի է նկատվել
13721:30
«Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել». «Վեոլիա Ջուր»
11821:24
«Ճիշտ է եկեղեցին ավերել են, բայց բենզինն էժան է 30-40 դրամով». Մենուա Սողոմոնյան
16221:18
