Շենգավիթի թաղապետարանում հայհոյել ու ծեծել են աշխատակցին, ով պահանջել է իր աշխատավարձը
![]() 222 Հինգշաբթի, 19 մարտի, 2026 թ., 13:00 Երևան քաղաքի բնակչուհի Աիդա Մխիթարյանն այսօր բողոքի ակցիա է արել Կառավարության շենքի դիմաց։ Ըստ նրա՝ ինքն աշխատել է Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ բաժնում, վերջին 2 ամսվա աշխատավարձ չեն տվել, իսկ երբ բողոքով դիմել է իրենց, ծեծել են և անպատիվ խոսքեր ասել։ «Երբ ես անցած տարվա նոյեմբերին բողոքի ակցիա արեցի Կառավարության դիմաց, որ ինձ՝ որպես 3-րդ կագի հաշմանդամ ու անապահով, տան տանիքի վերանորոգման համար ծածկեր տրամադրեն, դա առիթ է դառնում, որ Շենգավիթի կոմունալ բաժնի պետ Սերգո Սարգսյանը և պատասխանատուն՝ Լյուդվիգը, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ինձ բացակա են դնում և աշխատավարձս չեն տալիս, նաև պրեմիայից են զրկել 2 անգամ։ Իսկ երբ գնացել եմ աշխատավարձս պահանջելու նրա սենյակում, որտեղ ինքն էր ու ընկերները, ինձ անպատիվ խոսքեր են ասել ու ծեծել»,- ասել է Աիդա Մխիթարյանը։ Նա հայտնել է, որ դեպքի մասով հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, դիմել է նաև ՄԻՊ-ին։ |

Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդ
14100:42
Ամերիկյան երրորդ ավիակիրը կարող է ժամանել Մերձավոր Արևելք
18100:39
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
12100:24
Թրամփը փորձել է մուտք ստանալ միջուկային կոդերին
26100:20
«Գործում է «ով առաջինը «վրա է քշում», նա ստանում է առավելություն» տրամաբանությունը»․ Վահե Հովհաննիսյան
15100:06
«Պետություն–եկեղեցի հարաբերությունները քմահաճույքներով չեն կարգավորվում». Հայր Ասողիկ
105Երեկ, 23:42
«ԱԺ նախագահին ուղեկցող մեքենայի վարորդի լկտի և ագրեսիվ պահվածքն անընդունելի է»․ Դանիել Իոաննիսյան
158Երեկ, 23:30
«Իշխանությունն է Սահմանադրության առաջին խախտողը»․ Սարգիս քահանա Սարգսյան (տեսանյութ)
135Երեկ, 23:12
