«ՌԴ նախագահին Արցախի մասին գիրք նվիրելու համար չեք պատրաստվո՞ւմ հրաժարական տալ»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
![]() 468 Հինգշաբթի, 19 մարտի, 2026 թ., 15:24 «Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը ձեր ցուցումով է հրաժարական տվել, քանի որ «համարձակվել» է ԱՄՆ փոխնախագահին նվիրել Արցախի պատմության մասին գիրք, և դա համարեցիք սադրիչ քայլ։ 2019թ․ «Արցախը Հայաստան է և վերջ» ձեր հայտարարությունից 2 ամիս անց դուք ՌԴ նախագահին նվիրեցիք «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը․ չեք պատրաստվո՞ւմ մի հրաժարականի դիմում էլ դուք գրեք, քանի որ շատերը սա համարում են սադրիչ և ասում են, որ դուք եք սադրել 44-օրյա պատերազմը նման քայլով»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցն ուղղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Ով է սադրել 44-օրյա պատերազմի, ով չի սադրել՝ պատասխանը տվել է ՀՀ ժողովուրդը 2021թ․ ընտրություններով։ Ուզում եմ ձեզ հիշեցնել՝ ես 2 անգամ հրաժարական եմ տվել, որից հետո հրավիրվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ձեր ասած իրադրությունները դրվել են ժողովրդի դատին և ժողովուրդը իր որոշումը կայացրել է»,- պատասխանել է վարչապետը։ «Ինչ վերաբերում է ՀՑԹԻ տնօրենի հետ կապված իրադրությանը, ամենայն հարգանքով, բայց ես էլի արաձանագրում եմ, որ սա պետություն է, չի կարող ամեն առանձին ՊՈԱԿ կամ հիմնադրամ վարել իր առանձին վերցրած արտաքին քաղաքականությունը»,- հավելել է Փաշինյանը։ |

Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդ
11200:42
Ամերիկյան երրորդ ավիակիրը կարող է ժամանել Մերձավոր Արևելք
15500:39
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
10900:24
Թրամփը փորձել է մուտք ստանալ միջուկային կոդերին
21900:20
«Գործում է «ով առաջինը «վրա է քշում», նա ստանում է առավելություն» տրամաբանությունը»․ Վահե Հովհաննիսյան
12500:06
«Պետություն–եկեղեցի հարաբերությունները քմահաճույքներով չեն կարգավորվում». Հայր Ասողիկ
101Երեկ, 23:42
«ԱԺ նախագահին ուղեկցող մեքենայի վարորդի լկտի և ագրեսիվ պահվածքն անընդունելի է»․ Դանիել Իոաննիսյան
150Երեկ, 23:30
«Իշխանությունն է Սահմանադրության առաջին խախտողը»․ Սարգիս քահանա Սարգսյան (տեսանյութ)
130Երեկ, 23:12
