«Բռնության ենթարկված 1-ամյա երեխայի քույրն առողջական լուրջ խնդիրներ ունի»․ ՀՕՖ
![]() 363 Հինգշաբթի, 19 մարտի, 2026 թ., 15:54 Խորթ մոր կողմից պարբերաբար ծեծի ենթարկված 1 տարեկան 2 ամսական տղայի 3-ամյա քույրը, որը Արարատի մարզի Դարակերտ գյուղում էր ապրում և տատիկի խնամակալության տակ էր գտնվում, երկու օր առաջ տեղափոխվել է ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոն։ Տեղեկությունը «Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել է կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը։ «Շատ տեղեկություն չեմ կարող հայտնել, երեխային նոր ենք ընդունել, բժշկական հետազոտություններ է անցնում, լուրջ առողջական խնդիրներ ունի։ Բռնության հետքեր չկան, մտավոր խնդիրներ նույնպես, բայց ֆիզիկական առողջության խնդիրներ ունի։ Դա կարող է լինել անխնամության հետևանք, կարող է այլ պատճառներ ունենալ, առայժմ չենք կարող ասել»,- նշել է Անտոնյանը։ Հարցին՝ նախնական տեղեկություններով, որքա՞ն ժամանակ փոքրիկը կգտնվի ՀՕՖ–ում, Միրա Անտոնյանը պատասխանել է․ «Դեռ հետազոտությունների փուլում ենք։ Պետք է հասկանանք՝ ինչ վիճակ է, ինչպես է այս պրոցեսները տանում։ Ենթադրում եմ՝ երկարատև գործընթաց է լինելու»։ Միրա Անտոնյանի խոսքով, այս երկու օրվա ընթացքում երեխայի ծնողները չեն այցելել ՀՕՖ, երեխային չեն տեսակցել։ |

Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդ
11200:42
Ամերիկյան երրորդ ավիակիրը կարող է ժամանել Մերձավոր Արևելք
15500:39
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
10900:24
Թրամփը փորձել է մուտք ստանալ միջուկային կոդերին
21900:20
«Գործում է «ով առաջինը «վրա է քշում», նա ստանում է առավելություն» տրամաբանությունը»․ Վահե Հովհաննիսյան
12500:06
«Պետություն–եկեղեցի հարաբերությունները քմահաճույքներով չեն կարգավորվում». Հայր Ասողիկ
101Երեկ, 23:42
«ԱԺ նախագահին ուղեկցող մեքենայի վարորդի լկտի և ագրեսիվ պահվածքն անընդունելի է»․ Դանիել Իոաննիսյան
150Երեկ, 23:30
«Իշխանությունն է Սահմանադրության առաջին խախտողը»․ Սարգիս քահանա Սարգսյան (տեսանյութ)
130Երեկ, 23:12
