Թրամփը պարտվեց դատարանում. «Ամերիկայի ձայնը» վերսկսում է գործունեությունը

ԱՄՆ-ի դատարանը որոշեց, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից «Ամերիկայի ձայնի» հեռարձակումները կասեցնելու որոշումն անօրինական է և հրամայեց լրատվամիջոցի 1042 աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի։
Կոլումբիայի շրջանի ԱՄՆ-ի շրջանային դատարանի դատավոր Ռոյս Լամբերտը ԱՄՆ-ի իշխանություններին մեկ շաբաթ ժամանակ տվեց՝ որոշումը կատարելու և «Ամերիկայի ձայնը» եթեր վերադարձնելու համար։
Նախագահության մեկնարկից մի քանի շաբաթ անց Թրամփը հրամայեց փակել «Ամերիկայի ձայնը»։ Նրա վարչակազմի պաշտոնյաները մեղադրեցին հեռարձակողին կողմնակալության և ձախակողմյան լրատվական լուսաբանման մեջ։
Սպիտակ տունը նաև հրամայեց առավելագույնս կրճատել դաշնային ֆինանսավորում ստացող այլ ամերիկյան լրատվամիջոցների գործունեությունը։
Քերի Լեյքը նշանակվեց ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալության (USAGM) ղեկավար, որը վերահսկում և ֆինանսավորում է «Ամերիկայի ձայնը», ինչպես նաև «Ազատ Եվրոպա/Ազատություն» և «Ազատ Ասիա» ռադիոկայանները։
Այնուհետև Լեյքը «Ամերիկայի ձայնի» ավելի քան հազար աշխատակցի ուղարկեց վճարովի արձակուրդի մինչև հետագա ծանուցում։

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
8511:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
17611:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
8510:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
9809:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
9109:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
10209:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
8808:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
14800:54