«Գիշերով բերման ենթարկեն կնոջը 7 տարեկան աղջկա հե՞տ». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ոստիկանական բռնությունների, խոշտանգումների, ամենատարբեր սադիստական գործողությունների մասին տեղյակ ենք և լսում ենք տարիներ շարունակ, բայց որ գիշերով ներխուժեն բազմազավակ կնոջ տուն և բերման ենթարկեն կնոջը 7 տարեկան աղջկա հետ, սա սադիզմի նոր դրսևորում է։ Դեռ մի բան էլ ասել են՝ ուրախացեք, որ մասկաներով չենք մտել, ձեռնաշղթա չենք հագցնում․․․
«Ձեռքերս դողում էր, ասում էի՝ շորերս հագնեմ, չէր լինում: Երեխուս հոգեկանը խանգարել են, խոխաս վատ վիճակում, ո՞վ է պատասխան տալու իմ երեխու համար, հիմա ես եմ ձեզ մեղադրում», այսօր պատմել է հինգ երեխաների մայր արցախցի կինը։
Սա ի՞նչ թշնամություն է, հատկապես անպաշտպան մարդկանց նկատմամբ։ Եվ ինչի՞ համար՝ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի դեմ արված մի գրառման համար։ Զոհեր են մատուցում և որքան դաժան, այնքան լավ»:

««Մանախը» երեկվանից ձերբակալված է»․ Աննա Ծառուկյան
2014:18
Ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ որդին մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)
3214:06
«Սա ցինիզմի թագավորություն է»․ Արման Աբովյան (տեսանյութ)
4213:48
«Իրենց բանակի 90 տոկոսն այս վիճակում է»․ Մհեր Հակոբյան
4713:42
«Ես տեղեկացված եմ եղել, որ օտար մարդ կա, բայց կոնկրետ ազգության մասին չի նշվել»․ Շաքիի վարչական ղեկավար (տեսանյութ)
4913:18
«Ի՞նչ խաղաղություն, երբ չենք կարում արխային ապրել»․ Շաքիի բնակիչ
6312:42
«Թրամփը Մադուրոյին ձերբակալելուց առաջ խորհրդակցել է Grok չաթբոտի հետ»․ #Time
14612:24
«Հորդորում ենք իրականացնել բերքահավաք». Հայհիդրոմետ
7312:12