Ուրբաթ, 20 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Սկսում է կալանքի տակ պահվող անձանց ստվերի հետ կռվել՝ իր չեղած ուժը ցուցադրելով»․ Մարինե Ֆարմանյան

«Սկսում է կալանքի տակ պահվող անձանց ստվերի հետ կռվել՝ իր չեղած ուժը ցուցադրելով»․ Մարինե Ֆարմանյան
93
Այսօր, 17:18

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տղամարդկությունը բարոյական կատեգորիա է: Այն արական սեռի ներկայացուցչի մոտ կա՛մ կա, կա՛մ չկա:
Մի կողմ թողնելով բամբասանքի մակարդակում երկիր կառավարելու իմիտացիան, ընդդիմադիր հայացքներով մարդկանց ապօրինի կալանքներով բանտելու, հետո նրանց «արա»-ով դիմելու՝ հանրային ծառայողի ոչ հարիր վարքը՝ անդրադառնանք մի արատավոր երևույթի:
Հասարակության մեջ, մասնավորապես՝ տղամարդկանց միջավայրում մի բարոյական կանոն կա. եթե մարդը կալանավորված է (թեկուզ իրապես կատարած հանցանքի համար), նրա հասցեին չչարախոսել, վատ ձևով չհիշատակել, չծաղրել, քանի որ մարդն առանց այդ էլ նեղության մեջ է:
Բայց «կարմիր գծեր հատելու» մեր չեմպիոնն այն աստիճանի աղերս չունի «տղա» և «տղամարդկություն» հասկացությունների հետ, որ պետական ռեպրեսիաների գնով իրեն հակադրվող մարդկանց նկատմամբ ապօրինի կալանքի պատվերներ տալուց հետո, նստում է տեսախցիկի առաջ կամ վերցնում է ստեղնաշարը ու սկսում է կալանքի տակ պահվող անձանց ստվերի հետ կռվել՝ իր չեղած ուժը ցուցադրելով:
Ու սա անում է նախկին կալանավորը...
Կարելի է արձանագրել, որ քրեակատարողական հիմնարկում նախկին կալանավորը չի ուղղվել և պատժի նպատակները չեն իրագործվել»:

Աղբյուրը`   Մարինե Ֆարմանյան