Ուրբաթ, 20 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Նիկոլի խոսքերում, արարքներում ու ստերում ամեն ինչ հստակ հաշվարկված է»․ Աղասի Ենոքյան

«Նիկոլի խոսքերում, արարքներում ու ստերում ամեն ինչ հստակ հաշվարկված է»․ Աղասի Ենոքյան
92
Այսօր, 16:48

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը իր Պետրոսով, պոակ-ով, քննչականով, տարոնչախոյաններով, ռուբենռուբինյաններով և այլ ֆեյքերով հասել է հանրային կարծիքի մանիպուլյացիաների այնպիսի արհեստավարժության, որ համեմատելի է ռեյխսմինիստր դոկտոր Գեբելսի հետ։ Նիկոլի խոսքերում, արարքներում ու ստերում ամեն ինչ հստակ հաշվարկված է։
Նա շատ լավ է հասկանում, որ կարևորը սկանդալի թողած տպավորությունն է, իսկ սկանդալի հիմքում ընկած բովանդակությունը որևէ նշանակություն չունի։
Նա ցույց է տալիս, որ պետական պաշտոնյաները իրավունք չունեն Արցախի մասին խոսել։ Նիկոլի համար որևէ նշանակություն չունի, որ սկանդալի հիմքում ընկած էր 100 և ավելի տարի առաջ հենց նույն ԱՄՆ-ում հրապարակված հոդվածները, իսկ թանգարանի տնօրենը Արցախի մասին չէր խոսել։ Կարևոր այն է, որ հիմա բոլորը վախենան Արցախի մասին խոսել։
Նա ցույց է տալիս, որ նախընտրական շրջանում դաժանորեն է պատժելու լրագրողներին։ Նիկոլի համար նշանակություն չունի, որ իր սեքսուալ արկածների մասին լուրը հրապարակվել էր մեկ տարի առաջ ու վաղուց մոռացվել է, և իր ամուսնալուծության ֆոնին Հրապարակի հոդվածի վերարծարծումը կարող է բացասաբար ազդել ընտանեկան արժեքների մասին հայտարարություններին, կամ որ այս լուրը որևէ կապ չի կարող ունենալ իշխանությունը բռնի տապալելու կոչի հետ։ Կարևորն այն է, որ լրագրողներն իր քննչականից վախենան։
Սա իրականում հիբրիդային պատերազմ է հայ ժողովրդի դեմ։ Իսկ ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը, ով 140 մլն եվրո էր բերել Նիկոլին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարելու համար, ասում է․ «Այո, Նիկոլ, կարևորն այն է, թե ինչ մեսիջ էր տալիս սկանդալով, բովանդակությունը կապ չունի»»։

Աղբյուրը`   Աղասի Ենոքյան