«Ամեն անգամ Ալիևը սպառնալու է պատերազմով, կկուն մի ձագ է նետելու նրան». Ոսկան Սարգսյան
![]() 119 Այսօր, 13:12 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բանակցությունները ձախողած, տարօրինակ պատերազմով, 5 հազար զոհով Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե ինքն իշխանություն չլինի, պատերազմ է լինելու։ Հիմա էլ խաղաղություն չկա, տևական հրադադար է, խաղաղության պայմանագիր կնքված չէ, Ադրբեջանը շարունակում է ավելացնել ռազմական բյուջեն, զինվել, խոշտանգում, դատում է հայ գերիներին, հակահայկական քարոզչություն է անում, ադրբեջանական զորքերը ոչ միայն դուրս չեն եկել մեր սահմանագոտուց, այլև՝ ամրանում են այնտեղ։ Ամեն անգամ Իլհամ Ալիևը սպառնալու է պատերազմով, կկուն մի ձագ է նետելու նրան։ Արցախն ուրացել են, վախենում են անգամ Արցախ բառն ասել, Արարատ սուրբ լեռն ուրացել են, ցեղասպանության հետ կապված հանգամանքները կասկածի տակ են դրել։ ԱԺ ընտրություններով Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրության դեպքում փոխելու են ՀՀ սահմանադրությունը, Ադրբեջանին են հանձնելու անկլավները՝ Վերին Ոսկեպարը, Տիգրանաշենը, Սոֆուլուն, Բարխուդալուն, «300 հազար ադրբեջանցիներ վերադառնալու են Արևմտյան Ադրբեջան», ադրբեջաներենը Հայաստանում դառնալու է 2-րդ պետական լեզու։ Կկուն քանի՞ ձագ ունի նետելու»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Գերդաստանի մի մասը չի ծառայել. պիտի պարզաբանում տա, նոր խոսի անվտանգությունից»․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
714:24
«Հնարավո՞ր է երեխայի հորը ևս մեղադրանք ներկայացվի». հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
6514:00
«Օրը մի առաջարկով ուզում է ընկնել մարդկանց ոտքերի տակ»․ Էդգար Ղազարյան
9513:24
«Ամեն անգամ Ալիևը սպառնալու է պատերազմով, կկուն մի ձագ է նետելու նրան». Ոսկան Սարգսյան
10513:12
Թբիլիսիում հրաժեշտ են տալիս Իլիա Երկրորդին (տեսանյութ)
11413:09
«Ինչքան տականք լինես, որ չթողես Վեհափառին իր հրաժեշտը տա հոգևոր եղբորը»․ Արմեն Խաչատրյան
11012:42
«Չափավորե՛ք ձեզ, հերի՛ք է լրագրողներին թիրախավորեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
13112:18
«Եթե ամեն ինչ այդքան լավ է, բա ինչի՞ է այսքան վատ». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
11011:54
