Երեքշաբթի, 24 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Եթե ամեն ինչ այդքան լավ է, բա ինչի՞ է այսքան վատ». Գեղամ Մանուկյան

«Եթե ամեն ինչ այդքան լավ է, բա ինչի՞ է այսքան վատ». Գեղամ Մանուկյան
214
Ուրբաթ, 20 մարտի, 2026 թ., 11:54

ԱԺ հանձնաժողովի նիստում, ՆԳՆ կատարողականի ներկայացման ժամանակ, դիմելով նախարար Արփինե Սարգսյանին, ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Ձեր ելույթի ժամանակ մտքիս տարիներ առաջվա ԱԺ մի քննարկում էր. կառավարությունը հերթական սիրուն թվերն էր ներկայացնում: Հանգուցյալ Վահան Հովհաննիսյանը մի արտահայտություն արեց, ասաց՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, բա ինչի՞ է այսքան վատ... Եթե հանցավորության ցուցանիշների անկում է, ՃՏՊ-ների անկում է, ապա ինչո՞ւ առանց որևէ հանգամանալից բացատրության, քրեական ոստիկանության պետ, համայնքային ոստիկանության պետ, ոստիկանապետ, մի օրվա մեջ պաշտոնազրկվեցին: Թե՞ քարոզչական, նախընտրական տրամաբանություն է... Մարդիկ ամեն օր հարց են տալիս՝ բա ինչո՞ւ է ամեն օր դանակահարություն, կրակոց: Էդ թվերն ու հանրային ընկալումը սարեր-ձորերի տարբերություն ունեն»:

Գեղամ Մանուկյանի հարցը՝ Արփինե Սարգսյանին