Շաբաթ, 21 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«ԱԱԾ տնօրենը հավասարվեց ճղճիմ քպ-ական քարոզչի»․ Վարդուհի Սարգսյան

«ԱԱԾ տնօրենը հավասարվեց ճղճիմ քպ-ական քարոզչի»․ Վարդուհի Սարգսյան
67
Այսօր, 17:00

Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը բոլոր ուժային կառույցների ղեկավարներին մշտապես ստիպում է հիշել, որ իրենք ոչինչ չեն ներկայացրել իրենցից, որ իր լավության շնորհիվ են դարձել այդ կառույցների ղեկավարներ։ Այդ իսկ պատճառով այդ անձիք ստիպված հանրային աջակցություն են ցուցաբերում ՔՊ-ի քաղաքական ծրագրերին որպեսզի ցույց տան իրենց հավատարմությունը տիրոջը։ Երեկ մենք ականատես եղանք թե ինչպես, ոչ բարով, ԱԱԾ տնօրեն նշանակված անձնավորությունը, երկրի կարևորագույն ինստիտուտի ղեկավարի կարգավիճակից գահավիժեց և հավասարվեց ճղճիմ քպական քարոզչի։
Երբ մարդը հանուն սեփական շահի ընտրում է անարժանապատիվ ճանապարհը նա փոշիանում է որպես մարդ և անկախ նրա զբաղեցրած պաշտոնից լայն հասարակության համար նա դառնում է ոչինչ»։