«Աղքատության ցուցանիշը՝ Գեղարքունիքում»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աչքովս ընկավ, որ Նիկոլը Գեղարքունիքում բեմականացված փառաբանման ցերեկույթ է կազմակերպել, որի կուլմինացիան իր ձեռքը համբուրելու փորձերն էին։ Սցենարից շեղումներն են լինում, երբ քաղաքացիները իրական խնդիրներով մոտենում են, Նիկոլն ու իր ամբողջ թիմը միանգամից քարկապ են ընկնում։
Բայց ինչն է հետաքրքիր՝ Նիկոլը փորձում է իրեն մեծ աջակցության շոու ցույց տալ մի մարզում, որը իր իսկ իշխանության օրոք ավելի է խրվել աղքատության ճահճի մեջ։
2018 թվականին իշխանության գալուց հետո Գեղարքունիքում աղքատությունը կրկնապատկվել է՝ անգամ հասնելով 48 տոկոսի։ Հետո, հավանաբար թվային աճպարարությունների միջոցով, մի փոքր իջեցրել են՝ հասցնելով 27 տոկոսի։ Նիկոլի տրամաբանությամբ ստացվում է, որ ինչքան տվյալ շրջանի բնակչությանն աղքատացնում ու ունեզրկում ես՝ այդքան քո հանրային աջակցությունն աճում է։
Սույն աղյուսակում ներկայացված է Գեղարքունիքում աղքատության ցուցանիշը 2018-ից մինչև 2024 թվականները»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
25219.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
23719.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
147916.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
122115.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
73314.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
162213.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
74112.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
197110.11.2026, 19:37