«Իրանի ԱԷԿ-ի շուրջ հարվածները կարող են հանգեցնել ռադիոլոգիական խոշոր վթարի»․ Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարը «խորը մտահոգություն» է հայտնել վերջին հարվածների կապակցությամբ, որոնք, «առկա տվյալներով», հասցվել են իրանական «Բուշեր» ատոմակայանի մոտակայքում: Այս մասին հաղորդում է CNN-ը։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ վերջին հարվածները տեղի են ունեցել երեքշաբթի երեկոյան։
Քանի որ ատոմակայանը գործող է և պարունակում է «մեծ քանակությամբ միջուկային նյութեր», Գրոսին զգուշացրել է, որ օբյեկտին հասցված վնասը կարող է հանգեցնել «խոշոր ռադիոլոգիական վթարի, որը կազդի Իրանի և հարակից տարածքի վրա»։
Գրոսին կրկին «առավելագույն զսպվածության» կոչ է արել՝ միջուկային վթարի վտանգից խուսափելու համար, և շեշտել է սկզբունքներին հետևելու կարևորությունը, որը ԱԷՄԳ-ն անվանում է միջուկային անվտանգության «յոթ սկզբունքներ»՝ զինված հակամարտության ժամանակ։

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
6811:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
14411:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
7310:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
9109:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
8509:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
9609:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
8508:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
14600:54