Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Իրանական հրթիռների համար հեռահարության սահմանափակումներ չկան»․ ԻՀՊԿ ղեկավար

«Իրանական հրթիռների համար հեռահարության սահմանափակումներ չկան»․ ԻՀՊԿ ղեկավար
36
Այսօր, 08:48

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին հայտարարել է, որ իրանական բալիստիկ հրթիռների հեռահարության ընդլայնման համար աշխարհագրական սահմանափակումներ չկան։ Այս մասին հայտնում է IRNA-ն։

Վահիդին նշել է, որ երկրի հնարավորությունները կընդլայնվեն՝ ելնելով նրա կարիքներից, կարողություններից և պահանջներից։

ԻՀՊԿ-ի ղեկավարը նախազգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում հնարավոր նոր ռազմական հակամարտությունները կարող են դուրս գալ տարածաշրջանի սահմաններից։ Նա նշել է, որ Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են իրադարձությունների նման զարգացմանը և զգալի առաջընթաց են գրանցել հրթիռային ուժերի օպերատիվ հնարավորությունների ընդլայնման հարցում։
Վահիդին նաև կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին վերանայել ԱՄՆ-ի հետ անվտանգային ոլորտում համագործակցությունը։ Նրա խոսքով՝ կայուն անվտանգություն կարելի է ապահովել միայն սեփական ուժերի և տարածաշրջանային համագործակցության միջոցով, այլ ոչ թե օտարերկրյա տերություններից կախվածության միջոցով։