Երևանում հուղարկավորել են ամիսներ առաջ սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային
![]() 388 Ուրբաթ, 27 մարտի, 2026 թ., 14:48 Երևանում հուղարկավորել են 23-ամյա չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր, այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Ըստ լրատվականի՝ Երևանում կատարված հուղարկավորությանը մասնակցել է մոտ 40 մարդ, այդ թվում՝ Այշատի ընկերները, նրա հարցով զբաղվող ակտիվիստներ, լրագրողներ։ Մարմինը հողին են հանձնել Երևանի գերեզմանատներից մեկի առանձին հատվածում, որտեղ թաղվում են ինքնությունը չպարզված մարդիկ՝ առանց շիրմաքարերի։ Ըստ Հայաստանի օրենսդրության՝ դին կարող էր հանձնվել միայն հարազատներին։ Սակայն վերջիններս հրաժարվել էին անգամ պատասխանել պաշտոնական հարցումներին։ Հիշեցնենք, որ Այշատ Բայմուրադովան փախել էր Չեչնիայից և 2025թ․ հոկտեմբերի 15-ին կորել Երևանում: Նա գնացել էր ոմն Կարինա Իմինովայի հետ հանդիպման, իսկ մի քանի օր անց նրան մահացած էին գտել։ ՀՀ իրավապահները նրա սպանության մեջ կասկածում են Իմինովային և Չեչնիայում ծնված Սաիդ-Համզաաթ Բայսարովին։ |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10608:24
«Սա ոչ միայն հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը»․ Գևորգ Դանիելյան
22203:06
Ինչպե՞ս պաշտպանվել DDoS հարձակումներից, թվային «խցանումներից»
18800:48
«Օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ-ի Սենատ». Դանիել Իոաննիսյան
224Երեկ, 23:18
«Տառ առ տառ իրականացնում են օտարի պահանջները՝ կապված Հայ Եկեղեցու հետ». Հայր Հովհաննես Թորգոմյան
233Երեկ, 23:06
Երկարատև ջրանջատում Լոռու մարզում
126Երեկ, 23:00
ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի ՀՀ՝ «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար»
236Երեկ, 22:53
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է երիտասարդների համար ծխախոտի ցմահ արգելքը
357Երեկ, 22:52
