Ուրբաթ, 27 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Համեստ ու զուսպ լինելը արժանապատվության նշան է, իսկ կառավարելի լինելը՝ թուլության». Ալեն Ղևոնդյան

«Համեստ ու զուսպ լինելը արժանապատվության նշան է, իսկ կառավարելի լինելը՝ թուլության». Ալեն Ղևոնդյան
118
Այսօր, 21:36

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ-ում և առհասարակ.
Քաղաքական հայտ ներկայացնողը չպետք է դիրքավորվի այն ելակետից, թե բա՝
ես եմ վարչապետը,
իմ մրցակցային դիրքերից ելնելով այս կամ այն ընդդիմադիր թեկնածուն չպետք է առաջադրվի, .... այն մեկը՝ կիսով չափ առաջադարվի, .... երրորդն այնպես առաջադրվի, որ ինձ հարմար քաղաքականապես հարմար լինի, ... չորրորդը՝ առաջադրվի, որ այնպես լինի, որ ես մրցակցային լինեմ:
Հավելյալ գնահատական, որակում, դետալիզացիա չեմ անում, չնայած մի այլ կարգի կարող էի անել.
դուք ընդդիմություն քանդելու օրակարգո՞վ եք մտել,
թե ձեզ մտցրել են...
ի՞նչ խնդրով եք մտել գործընթաց ...
խնդիրը պետք է լինի մեկից ազատվելը և ոչ թե որևէ, կամ ցանկացած մեկի քաղաքական ամբիցիաների ներքո ինքնադրսևորվելը:
Ձեզ զսպեք, կարգի բերեք, ադեկվատ ու մրցակցային-համագործակցային դաշտ բերեք ինքներդ ձեզ, որ երկրի հարց լուծենք:
Հայաստանը և ԱՊՀ-ն շատ փոքր են:
Ամեն բան էլ ճշգրտելի է: Ամեն մեկի մասով:
Համեստ ու զուսպ լինելը արժանապատվության նշան է, իսկ կառավարելի լինելը՝ թուլության:
Լայն մտածեք:
Ես հասանելի եմ»:

Աղբյուրը`   Ալեն Ղևոնդյան